Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը,

2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը,

3) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը,

4) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը,

5) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերը,

6) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություններ,

7) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը,

8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:


3.2.7. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները որպես կրթական իրավունքի աղբյուր

1. ՀՀ վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով: 

ՀՀ վարչապետը նորմատիվ որոշումներ է ընդունում միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով ուղղակի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. ՀՀ վարչապետի որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, ՀՀ կառավարության որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի վավերացրած կամ ՀՀ Նախագահի հաստատած ՀՀ միջազգային պայմանագրին և սահմանված այլ որոշումներին:

3. ՀՀ վարչապետը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

Օրինակ՝ ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 662 որոշումը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին:


3.2.8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանները որպես կրթական իրավունքի աղբյուր

ՀՀ կրթության և գիտության նախարարը ընդունում է հրամաններ, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` նորմատիվ հրամաններ:

Օրենքներով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում ՀՀ կրթության և գիտության նախարարը մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ

Օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում նախարարի հրամանը կարող է համաձայնեցվել պետական կառավարման այլ մարմինների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներին, ՀՀ միջազգային պայմանագրերին:

ՀՀ կրթության և գիտության նախարարը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական հրամաններ։

Նրա հրամանով չեն կարող ընդունվել իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, կամ այդ անձանց գործունեոթյան նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր:

Վերը նշվածի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համապատասխան