Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար: Միաժամանակ, արգելվում են երեխայի տնտեսական շահագործումը, այնպիսի աշխատանքի հանձնարարումը, որը վտանգի է ենթարկում նրա առողջությունը կամ էլ կրթություն ստանալու համար արգելք է առաջացնում: Պետական մարմինների վրա պարտականություն է դրված՝ ապահովել հետևյալ արգելքի իրականացումը, մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության և կիրառել այլ միջոցառումներ:

Կրթության, գիտության և մշակույթի հարցերով UNESCO-ի հիմնարար փաստաթղթերից կարելի է համարել կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին համաձայնագիրը (Փարիզ, 1960թ. դեկտեմբերի 14), մեծահասակների կրթության զարգացման մասին հանձնարարականը (1976թ. նոյեմբերի 26), ԱՄԿ, UNESCO-ի ուսուցիչների կարգավիճակի մասին հանձնարարականը (Փարիզ, 1966թ. հոկտեմբերի 5), բարձրագույն կրթական հաստատություններում դասախոսական կադրերի կարգավիճակի մասին հանձնարարականը (Փարիզ, 1997թ. նոյեմբերի 11), կրթական դասընթացների կոչումների մասին տեղային համաձայնագրերի, դիպլոմների և բարձրագույն կրթական համակարգում դասակարգված փաստաթղթերի շարքը, որոնց թվում են նաև Եվրոպական պետություններում գիտական աստիճանները (Փարիզ, 1979թ. դեկտեմբերի 21):

UNESCO-ի բոլոր փաստաթղթերը հիմնված են այն սկզբունքների և նորմերի վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ՍԱԿ-ի այլ կոնվենցիաներով, որոնք պարունակում են հստակ նորմատիվ դիրքորոշումներ, կարգավորում կրթության հարաբերությունները, ինչպես նաև՝ երաշխավորում գործուն մեխանիզմներ, որոնցով կոնկրետ հարաբերություններում հնարավոր է ապահովել այդ նորմերի իրականացումը:

«Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին» կոնվենցիան հստակ պատկերացում է տալիս «կրթության ոլորտում խտրականություն» հասկացությանը, որը նշանակում է միջոցների կոնկրետ շարք, որոնք պետք է իրականացնեն պետությունները, որպեսզի վերացնեն խտրականության դրսևորումն այդ ոլորտում և վարեն այնպիսի պետական քաղաքականություն, որն ուղղված կլինի կրթական հարաբերություններում մասնակիցների հավասարությանը:

Կոնվենցիան իրենից ներկայացնում է կարևոր իրավական միջոց՝ ուղղված պետության և նրա մարմինների յուրաքանչյուր գործունեությանը, որը նպատակ ունի սահմանափակել կրթությունը որևէ անձի կամ անձանց խմբերի նկատմամբ, որի հետևանքով անհատը կամ տվյալ խումբը կարող է հայտնվել մի իրավիճակում, որը դեմ կարող է գնալ մարդու արժանապատվությանը:

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կոնվենցիայի Հանձնարարականի կարգադրությունը կրթության ոլորտում խտրականության պայքարի մասին, որն ամրագրում է ազգային փոքրամասնությունների՝ իրենց լեզուն ուսանելու իրավունքը կրթական հաստատություններում: Ամրագրելով այս իրավունքը՝ Հանձնարարականը սահմանափակում է այն հետևյալ երեք պայմաններով.

1. ազգային փոքրամասնությունների՝ սեփական լեզուն ուսանելու իրավունքը չպետք է վնասի երկրի անկախությանը և արգելք հանդիսանա տվյալ անձանց համար հասկանալու ողջ հասարակության լեզուն և մշակույթը,

2. ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներում կրթության մակարդակը չպետք է ցածր լինի ընդհանուր մակարդակից,

3. այդ տեսակի դպրոց հաճախելը ֆակուլտատիվ է, ոչ պարտադիր:

«Ուսուցիչների դիրքի մասին» երաշխավորությունը սահմանում է իրավունքների և ազատությունների լայն համալիր, որը թույլ է տալիս ուսուցիչներին ինքնուրույն, առանց որևէ միջամտության իրականացնել մանկավարժական գործունեություն, այդ թվում նաև մշակել նոր ծրագրեր, ուսումնական դասընթացներ և ուսումնական օժանդակ ձեռնարկներ, ընտրել ուսուցման մեթոդիկաներ՝ հաստատված ծրագրերի շրջանակներում և այլն:

Երաշխավորությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցիչների՝ իրենց մասնագիտական «կոչման», պաշտպանության ազնվության և արժանապատվության պաշտպանության երաշխիքներին: Սովորաբար ուսուցիչն իրավունք ունի բողոքել, եթե չի գնահատվում իր աշխատանքը,