հասարակության ակտիվ և ժամանակակից անդամ և օժանդակի հասարակությունում իրավահավասարության և արդարության սկզբունքների հաստատմանը:
Կրթության բովանդակության մեջ դրական փոփոխություններ ապահովելու համար Հռչակագիրը դնում է կրթական գործընթացի սկզբունքային կատարելագործման, նրանում ինչպես նորարարական մոտեցումների ներդրման, այնպես էլ կրթության նպատակների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիայի համակողմանի կիրառման, ստեղծագործության յուրացման խնդիր:
Հռչակագրր առաջադրված խնդիրներին համապատասխան, ձևավորվում է միջոցառումների մանրակրկիտ ցուցակը, որոնք անհրաժեշտ է կիրառել պետական կրթական հաստատության և միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով:
Հռչակագիրը, որպես բարձրագույն կրթության զարգացման միջոցների գործող փաստաթուղթ, պետք է լինի «սեղանի» գիրք կրթության ոլորտի բոլոր աշխատողների համար, որոնք մասնակցում են իրավաստեղծ գործունեությանը, կրթության ղեկավարմանը, նրա պլանավորմանն ու մեկնաբանմանը: Կրթության կառավարման մարմինների ոչ մի նորմատիվ և այլ փաստաթուղթ չպետք է ընդունվի և կիրառվի՝ առանց հաշվի առնելու Հռչակագրի պահանջների դրույթները: Որպեսզի ազգային կրթությունը չմնա ճամփեզրին, հարկավոր է կարողանալ ստեղծագործաբար և մշտապես կիրառել Հռչակագրի դրույթները:
Այն բանով պայմանավորված, որ ժամանակակից աշխարհում կրթությունը սերտ կապի մեջ է աշխատանքային ռեսուրսների օգտագործման գործընթացի և ամենից առաջ, բարձրագույն կրթությամբ կամ մասնագիտական կրթությամբ անձանց աշխատանքի տեղավորման հետ, կրթությանը և աշխատանքի տեղավորմանը վերաբերող նորմերի նշանակալի մասը պարունակվում է ԱՄԿ-ի /Աշխատանքի միջազգային կազմակերպություն/ սահմանված փաստաթղթերում աշխարհում խաղաղության ապահովման և սոցիալական անարդարության վերացման նպատակով, աշխատանքի պայմանների բարելավման միջոցով:
Աշխատողների ընդհանուր և մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման իրավունքի իրականացման երաշխիքները պարունակվում են N 148 հատուկ Երաշխավորությունում՝ «Վճարովի ուսումնական արձակուրդների մասին»: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լայն հնարավորություն է տալիս այն անձանց, ովքեր կրթությունը համատեղում են աշխատանքի հետ՝ տրվում է լրացուցիչ և վճարովի արձակուրդ: Սակայն այդ իրավունքը ոչ ամբողջապես է համապատասխանում միջազգային նորմերիս: Առաջին հերթին, Երաշխավորությունը նախատեսում է աշխատողին արձակուրդ տրամադրել ոչ միայն կրթական հաստատությունում ուսանելու ընթացքում, այլև քննություն հանձնելուց առաջ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ընթացքում:
Երկրորդ, Երաշխավորությունը պարունակում է հայկական օրենսդրությունում բացակայող դրույթներ, որոնք վերաբերում են տարբեր կատեգորիայի աշխատողներին տրամադրվող վճարովի արձակուրդների պայմաններին, և որոնք կիրառվում են հատուկ մասնագիտական ծրագրերի ժամանակ:
Հայաստանյան գործազրկության ու միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ պետության կողմից աշխատանք տեղավորման բացակայության պայմաններում, պետության քաղաքականությունը զբաղվածության և աշխատանքի վերաբաշխման ոլորտներում պետք է հենվի ինչպես «Մասնագիտական կողմնորոշման և մարդկային ուժի մասնագիտական պատրաստման ոլորտների մասին N 150 Երաշխավորության, այնպես էլ երիտասարդության զբաղվածության մասին Բանաձևերի վրա»:
Բնութագրական է, որ Բանաձևը, որպես պետություններին հղված կարևորագույն միջոցառումներից մեկը, երիտասարդության առավելագույնս զբաղվածության ապահովման նպատակով, կապում է ընդհանուր և մասնագիտական կրթություններն այն հաշվով, որ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդությունն ունենա ընդհանուր գիտելիքներ և մասնագիտական շրջանակներին համապատասխան որակավորում և փորձ:
Կրթության հարցերով միջազգային իրավունքի աղբյուրներից, որոնք սահմանվում են տարածաշրջանային