նման թեթև ե նա, մեկ ել տեսար փախավ: Տանենք նրան գետի մեջտեղը և դնենք ջրաշուր շանի լայն տերևի վրա, վորն այդ փոքրիկի համար ահագին մի կղզի յե: Այնտեղից նա չի կարող փախչել, իսկ մենք այդ միջոցին տիղմի մեջ սենյակ կպատրաստենք ձեր յերկուսիդ ապրելու համար:
Գետում շատ ու շատ ջրաշուշաններ եյին բսնում: Նրանց լայն և կանաչ տերևները լողում եյին ջրի երեսին: Ամենահեռավոր տերևն ամենից մեծն եր։ Մոտեցավ պառավ դոդոշը հենց այդ տերևին և դրեց նրա վրա ընկույզի կեղևը Մատնաչափիկի հետ:
Առավոտյան կանուխ զարթնեց խղճուկը և տեսնելով, թե վորտեղ է ինքը, դառը լաց յեղավ: Ջուրը չորս կողմից պատել եր Մատնաչափիկին, և ցամաք դուրս գալու բոլորովին հնար չկար:
Իսկ պառավ դոդոշը նստել եր տիղմի մեջ և զարդարում եր սենյակը եղեգնով և դեղին ջրաշուշաններով: Նա ուզում եր, վոր իր հարսնացուի համար ամեն ինչ, վորքան կարելի յե, գեղեցիկ լինի սարքած: Հետո նա իր անճոռնի վորդու հետ լողալով մոտեցավ Մատնաչափիկի տերևին, վոր վերցնինրա գեղեցիկ մահճակալը և դնի ննջարանը: Պառավ դոդոշն՝ աղջկա առաջ խոնարհ