Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստելով ջրի մեջ՝ ասաց. — Ահա իմ վորդին, քո ապագա ամուսինը: Փառավոր կյանք կունենաք դուք ներքևում, տղմի մեջ:

— Կը՜ռռ, կը՜ռռ... բրեկեկե՜,— ահա այսքանն եր, վոր ասաց վորդին: Նրանք վերցրին գեղեցիկ մահճակալը և լողալով հեռացան, իսկ Մատնաչափիկը՝ մենակ նստած կանաչ տերևին՝ դառը լաց եր լինում: Նա բոլորովին չեր ուզում զզվելի դոդոշի մոտ ապրել և նրա ատելի վորդու կինը դառնալ:

Ջրում լողացող փոքրիկ ձկնիկները՝ գլուխները դուրս հանած՝ նայում եյին աղջկան: Հենց վոր նրանք աղջկան տեսան, համոզվեցին, վոր նա չքնաղատես ե, և շատ ցավեցին, վոր զզվելի դոդոշի ձեռքն ե ընկնելու: Վոչ այդ չի՛ լինի:

Ձկնիկները հավաքվեցին տերևի կանաչ ցողունի շուրջը, ատամներով կտրեցին այն, ու տերևը Մատնաչափիկի հետ միասին լողալով գնաց գետի յերեսով:

Մատնաչափիկն առաջ եր շարժվում, իսկ թփերի մեջ նստած փոքրիկ թռչնիկները նրան նայելով յերգում եյին՝ «վորքա՜ն չքնաղ, փոքրիկ աղջիկ ե»: