Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու տերևը լողում եր, հա՜ լողում:

Հրաշալի սպիտակ մի թիթեռնիկ ամբողջ ժամանակ թռչկոտում եր Մատնաչափիկի շուրջը և, վերջապես նստեց տերևին:

Մատնաչափիկն ուրախ եր. զզվելի դոդոշն այժմ նրա հետևից չեր կարող հասնել։ Իսկ շրջապատն այնքա՜ն գեղեցիկ եր: Արեգակը լուսավորում եր ջուրը, իսկ ջուրը, կարծես, հալած վոսկի լիներ:

Մատնաչափիկը հանեց իր գոտին, նրա մի ծայրը կապեց թիթեռնիկի մեջքից, իսկ մյուսն ամրացրեց տերևին: Ու նրանք ավելի արաղ առաջ ընթացան:

Մոտերքում թռչում եր մայիսյան բզեզը: Տեսնելով աղջկան, նա բռնեց թաթիկով աղջկա բարակ մեջքից և տարավ հանեց ծառի վրա, իսկ կանաչ տերևը շարունակեց առաջ լողալ, հետն ել թիթեռնիկը, չե՞ վոր նա կապած եր տերևին և չեր կարող ազատվել: Ո՜, վորքա՜ն վախեցավ խեղճ Մատնաչափիկը, երբ մայիսյան բզեզը նրան բռնած բարձրացավ ծառը: Բայց ավելի վշտացած եր նա գեղեցիկ, սպիտակ թիթեռնիկի համար, վորին ինքն եր կապել տերևին: Յեթե թիթեռնիկին չհաջողվի ազատվել, նա սովից կմեռնի: