Բայց մայիսյան բզեզն իսկի դարդ չեր անում։ Նա Մասնաչափիկի հետ միասին տեղավորվեց ծառի ամենամեծ տերևի վրա, հյուրասիրեց նրան ծաղկի քաղցը հյութով և ասաց, վոր թեպետ և նա մայիսյան բզեզներին բոլորովին նման չե, բայց և այնպես շատ հմայիչ ե: Հետո նույն ծառի վրա ապրող մյուս մայիսյան բզեզներն այցելության յեկան: Նրանք Մատնաչափիկին վոտից գլուխ զննում եյին: Իսկ որիորդ բզեզներն իրենց շոշափուկները շարժելով զարմացած ասում եյին.
— Տեսեք, նա միայն յերկու վոտք ունի: Շա՜տ ափսոս։
— Նա շոշափուկներ չունի՜:
Ի՜նչ բարակ մեջք ունի: Թո՜ւ, վորքան նման ե մարդու: Վորքան տգեղ ե,— ասացին միաբերան տիկին բղեզները:
Սակայն Մատնաչափիկը չքնաղատես եր: Մայիսյան բզեզն ել, վոր ինքն եը բերել Մատնաչափիկին, շատ եր հավանում նրան. բայց յերբ մյուս բոլոր բզեզներն ասացին, թե այդ աղջիկն անճոռնիի մեկն ե, հավատաց այդ բանին և չուզեց նրան իր մոտ պահել: Թող ուր ուզում ե գնա: Բզեզը ծառից ցած թռավ Մատնաչափիկի