Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ և դրեց նրան յերիցուկի վրա: Այստեղ Մատնաչափիկն սկսեց լաց լինել: Նա շատ եր ցավում, վոր ինքն այդքան տգեղ ե,— չե՞ վոր մայիսյան բզեզներն անգամ չուզեցին նրան իրենց մոտ պահել: Բայց իսկապես նա վարդի ամենագեղեցիկ թերթիկի պես քնքուշ եր հստակ:

Խեղճ Մատնաչափիկն ամբողջ ամառը մեն-մենակ ապրեց մեծ անտառում: Նա խոտաբույսերից իր համար փոքր անկողին հյուսեց և կախեց այն կռատուկի տերևի տակ, վոր անձրևից չթրջվի: Նա կերակրվում եր ծաղիկների անուշ փոշով, իսկ ծարավը հագեցնում եր ցողով, վորն ամեն առավոտ իջնում եր տերևների վրա:

Այսպես անցան ամառն ու աշունը: Մոտենում եր ձմեռը՝ ցուրտ, յերկար ձմեռը: Բոլոր թռչնիկները, վորոնք այնքան գեղեցիկ յերգում եյին Մատնաչափիկի համար, հեռացան, գնացին. ծաղիկներն ու տերևները թառամեցին: Մեծ կռատուկը, վորի տակ նա ապրում եր, կուչ եկավ. մնաց միայն նրա դեղին, թառամած ցողունը:

Մատնաչափիկը սաստիկ մրսում եր, վորովհետև նրա շորերը պատառոտվել եյին, ինքն ել այնքան եր քնքույշ փոքր, վոր վախենում եր բոլորովին սառչի: