Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձյուն յեկավ, և ձյան ամեն մի փաթիլը նրա համար նույնն եր, ինչ վոր մեզ համար բահով լիքը ձյունը: Մենք չե՞ վոր մեծ ենք, իսկ նա՝ մի ճկութի չափ: Մասնաչափիկը փաթաթվեց չորացած մի տերևի մեջ, բայց նա վատ եր տաքացնում, և խեղճը ցրտից դողում եր:

Այն անտառի կողքին, որտեղ ապրում եր Մատնաչափիկը, գարու մի մեծ արտ կար: Գարին վաղուց արդեն հավաքել եյին, միայն չորացած, մերկ կոթերն եյին դուրս ցցված սառած գետնից: Գնում եր Մատնաչափիկն այդ կոթերի միջով, ինչպես խիտ անտառի միջով և ամբողջ մարմնով դողում եր ցրտից:

Այսպես նա հասավ չոր խոտերով ծածկված մի բնի: Այստեղ ապրում եր դաշտի մուկը: Նրա ապարանքը լեփ-լեցուն ե հատիկով, խոհանոցն ու մառանը լիառատ եյին: Նա ապրում եր տաք տան մեջ և առանց վորևե կարիքի: Խեղճ Մատնաչափիկը կանգնեց դռան մոտ ու նրանից աղքատի նման գարու հատիկի մի փշուր խնդրեց, վորովհետև երկու որ եր, վոչինչ չեր կերեր։

— Վա՜յ, իմ խղճուկս,—ասաց դաշտի մուկը: Նա մի բարի պառավ եր: — Յե՛կ ինձ մոտ, իմ տաք բնակարանը և կե՛ր ինձ հետ միասին: