Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յեվ վորովհետև Մատնաչափիկը նրան շատ դուր յեկավ, ասաց.

— Կարող ես ամբողջ ձեռն ինձ մոտ մնալ, բայց տես, սենյակներս լավ կմաքրես և ինձ հեքյաթներ կպատմես, յես հեքյաթ շատ եմ սիրում:

Ու ինչ վոր հրամայում եր բարի պառավ մուկը, Մատնաչափիկը կատարում եր: Նա սկսեց շատ լավ ապրել։

— Շուտով մեզ մոտ հյուրեր պիտի գան, ասաց դաշտի մուկը: — Իմ հարևանը սովորաբար շաբաթը մի անգամ ինձ այցելում ե: Նա ինձնից ել ավելի հարուստ ե ապրում: Նա ընդարձակ դահլիճներ ունի և հագնում է սև թավշե փարթամ մուշտակ: Ա՜յ, ի՜նչ լավ կլիներ, յեթե քեզ հաջողվեր նրա հետ ամուսնանալ. դու շա լավ կյանք կունենայիր: Սակայն նա կույր ե: Դու նրան պետք ե պատմես քո ամենալավ հեքյաթները:

Բայց հարևանը Մատնաչափիկին դուր չեկավ: Ախար նա խլուրդ եր: Յեկավ մի որ իր սև թավշե մուշտակը հագին: Նա այնքան հարուստ եր ու գիտուն: Նրա ապարանքը դաշտի մկան բնակարանից քսան անգամ մեծ եր. բայց նա չեր սիրում վոչ արև և վոչ ել գեղեցիկ ծաղիկներ