Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու նրանց մասին շատ վատ կարծիք եր հայտնում, վորովհետև արև ու ծաղիկ իր կյանքում յերբեք չեր տեսել: Մատնաչափիկն սկսեց յերգել։ Նա երգեց մայիսյան բզեզի յերգն ու ապա մի ուրիշ յերգ: Խլուրդը, կախարդված նրա չնաշխարհիկ ձայնով, սիրահարվեց:

Մի քիչ հետո խլուրդն իր տնից մինչև նրանց բնակարանը գետնատակի մի յերկար միջանցք փորեց և թույլ տվեց, վոր դաշտի մուկն ու Մատնտչափիկն զբոսնեն այնտեղ, երբ վոր կամենան: Սակայն նա խնդրեց նրանց, վոր չվախենան այնտեղ ընկած սատկած թռչնից: Դա իսկական թռչուն եր՝ կտուցով ու փետուրներով, և, ինչպես երևումք ե, նոր, հենց ձմռան սկզբին եր սատկել, նա թաղված եր այն տեղը, վորտեղ խլուրդը փորեց իր միջանցքը:

Խլուրդը բերանն առավ փայտի այնպիսի մի կտոր, վորը մտել եր ու մթության մեջ ինքն իրան կրակի պես, լույս եր տալիս և առաջ անցավ, լուսավորելով յերկար ու մութ միջանցքը: Նրանք հասան այն տեղը, վորտեղ ընկած եր սատկած թռչունը: Խլուրդն իր լայն քթով առաստաղին դեմ տվեց ու հողը վեր բարձրացրեց։ Առաստաղում մի մեծ անցք բացվեց, ու դրսի