Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լույսը ներս թափանցեց: Այդ ժամանակ Մասնաչափիկը տեսավ, վոր միջանցքում ընկած ե մի սատկած ծիծեռնակ՝ գեղեցիկ թևերը կողքերին սեղմած և գլուխն վոտներն ել պարզած: Խեղճ թռչնիկն, իհարկե, ցրտից եր սառել: Մատնաչափիկին այդ բանը մեծ ցավ պատճառեց. նա շատ եր սիրում թռչուններին, — չե՞ վոր նրանք ամբողջ ամառն իրենց յերգերով մխիթարել եյին նրան: Խլուրդը թաթով հրեց թռչնիկին և ասաց.

— Դադարել ե ճկալուց: — Աստված վոչ անի թռչուն ծնվել։ Յես շատ ուրախ եմ, վոր իմ յերեխաները եդ բանից վախենալու բան չունին: Այս արարածը բացի իր «ծիվ-ծիվ»-ից ուրիշ վոչինչ չունի, ու իհարկե, կամա-ակամա ձմեռը սովից պիտի մեռներ:

— Յես համաձայն եմ ձեզ հետ,— ասաց դաշտի մուկը:

— Ի՞նչ ոգուտ ունի թռչունն իր «ծիվ-ծիվ»- ներից: Ձմեռները ցրտից ու սովից զատ ուրիշ բան չի մնում նրան:

Մատնաչափիկը վոչ մի խոսք բաց չթողեց բերանից, բայց յերբ խլուրդն ու մուկը մեջքները դեպի թռչունը դարձրին, նա կռացավ