թռչնի վրա, գլխի փետուրները մի կողմ արավ և համբուրեց նրա փակված աչքերը: «Գուցե սա հենց այն ծիծեռնակն ե, վորն ամառն ինձ համար այնքան հրաշալի յերգում եր, — մտածում եր նա։ — Վորքան ուրախություն պատճա-ռեց ինձ այն սիրունի՜կ, գեղեցիկ թռչունը»։
Հետո խլուրդը նորից փակեց անցքը, վորից լույսը ներ եր թափանցում և Մատնաչափիկին տուն տարավ: Գիշերը մատնաչափիկն ամենևին չեր կարողանում քնել: Նա տեղից վեր կացավ, չորացած խոտերից մի մեծ գեղեցիկ վերմակ հյուսեց և նրա մեջ փաթաթեց սատկած թռչնիկին: Մկան սենյակում գտած փետուրները դրեց թռչնիկի տակը, վորպեսզի խոնավ գետնին շատ ցուրտ չլինի:
— Մնաս բարո՜վ, սիրո՜ւն թռչնիկ, — ասաց Մատնաչափիկը:
— Գնաս բարով, շնորհակալ եմ քո հրաշալի յերգերի համար: Դու յերգում եյիր ամառը, յերբ բոլոր ծառերը կանաչ եյին, և արևն ել գգվանքով լուսավորում եր մեզ: Հետո նա իր գլուխը դրեց ծիծեռնակի կրծքին և հանկարծ - վախ զգաց: Թռչնիկի կրծքի տակ մի բան սկսեց բաբախել — դա նրա սիրտն