եր: Ծիծեռնակը չեր սատկել. նա միայն փետացել եր ցրտից, իսկ այժմ տաքանալով կենդանացել եր:
Մատնաչափիկը վախից դողում եր: Չե վոր թռչունն այդ փոքրիկի հետ համեմատած մի հսկա յեր, սակայն նա սիրտ առնելով, ավելի պինդ փաթաթեց ծիծեռնակին, ապա բերելով դաղձի այն տերևը, վորով ինքն եր ծածկվում, ծածկեց թռչնի գլուխը:
— Հետևյալ որը Մատնաչափիկը դարձյալ նրա մոտ գնաց: Այժմ արդեն թռչնիկը բոլորովին կենդանացել եր. սակայն դեռևս շատ թույլ եր — մի ակնթարթ միայն կարողացավ աչքերը բաց անել և Մատնաչափիկի վրա նայել, վորը լապտերի փոխարեն լույս տվող փտած փայտը բռնած՝ կանգնած է նրա առաջ:
— Շնորհակալ եմ քեզանից, բարեսիրտ մանկիկ, ասաց նրան հիվանդ ծիծեռնակը: Յես այնպես տաքացա, վոր շուտով բոլորովին կկազդուրվեմ և դարձյալ կթռչեմ արեգակին:
— Ա՜խ,— ասաց աղջիկը, դուրսը սառնամանիք ե, ձյուն ե գալիս: Մնա քո տաք անկողնում, յես ել կխնամեմ քեզ:
Յեվ նա ծաղկի բաժակով ծիծեռնակին ջուր