հեռու բերեց: Ծիծեռնակը ջուրը խմեց ու պատմեց, թե ինչպես է նրա թևը վիրավորվել և թե ինչու չի կարողացել արագ թռչել մյուս ծիծեռնակների նման, վորոնք թռել, գնացել են հե՜ռու հե՜ռու տաք յերկիրներ: Սառնամանիքից նա փետացել և ընկել ե գետին. այլևս վոչինչ չի հիշում ու բոլորովին չի ել իմացել, թե ինչպես ե ընկել այստեղ:
Ծիծեռնակն ամբողջ ձմեռը գետնի տակ մնաց: Մատնաչափիկը նրա վրա հոգս եր տանում և շատ մտերմացավ նրա հետ: Բայց դաշտի մուկն ու խլուրդն այդ մասին վոչինչ չպետք ե իմանային — չե՞ վոր սրանք չեյին սիրում խեղճ անտուն ծիծեռնակին:
Հենց վոր գարունը եկավ և արևը տաքացրեց երկիրը, ծիծեռնակը հրաժեշտ տվեց Մատնաչափիկին և պատրաստվեց թռչելու Նա հարցրեց Մատնաչափիկն՝ չի՞ կամենում արդյոք իր մեջքին նստել ու թռչել։ Բայց Մատնաչափիկը չուզեց պառավ մկան սիրտը կոտրել ու մնաց:
— Մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ, բարի, հրաշալի աղջիկ, — ասաց ծիծեռնակը և դուրս թռավ դեպի ազատ աշխարհը:
Մատնաչափիկը նայեց նրա հետևից ու