Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքերը լցվեցին արտասուքով: Այնպե՜ս եր սիրել նա խեղճ ծիծեռնակին:

— Ծիվ-ծիվ, ծիվ֊ծիվ,— յերգեց թռչունն ու թռավ, հեռացավ դեպի կանաչ անտառը:

Մատնաչափիկը շատ տխուր եր. նրան բոլորովին չեյին թողնում տաքանա արևի տակ, իսկ դաշտում մկան տան շուրջը ցանված գարին աճել եր ու դարձել մի ամբողջ անտառ:

— Ամառը դու քեզ համար ոժիտ կկարես, — ասաց մուկը, — կկարես բրդե շորեր և սպիտակեղեն: Ու յերբ դու խլուրդի կինը դառնաս, վրադ հագնելու և տակդ փռելու բան կունենաս:

Մատնաչափիկն ուզեր-չուզեր պետք ե բուրդ մաներ: Մուկն ել չորս սարդ վարձեց, վոր գիշեր-ցերեկ գործվածք անեն: Ամեն իրիկուն խլուրդը հյուր եր գալիս և շարունակ ասում եր, թե շուտով ամառր կանցնի, թե, փառք աստծո, այլևս արևն այնքան խիստ չի այրում ու յերբ ամառը վերջանա, նրանք հարսանիք կանեն: Սակայն այս բաները Մատնաչափիկին չեյին ուրախացնում: Նա չեր սիրում ձանձրալի խլուրդին:

Ամեն օր առավոտն արևը ծագելիս և յերեկոյան մայր մտնելիս նա գաղտագողի դուրս եր գալիս մկան բնի շեմքը և քամուց որորվեր