Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասկերի միջով դիտում եր կապույտ յերկինքը: Այդ ժամանակ նա միտք եր անում, թե ինչքան լավ ե կյանքն ես լայն ու լույս աշխարհում, և շատ եր ուզում տեսնել սիրուն ծիծեռնակին:

Հասավ աշունը: Ամբողջ ոժիտը պատրաստ եր:

— Չորս շաբաթից քո հարսանիքն ե, — ասաց դաշտի մուկը Մատնաչափիկին: Իսկ Մատնաչափիկը լաց յեղավ ու ասաց, վոր նա ձանձրալի խլուրդին չի դնա:

— Հիմարություն ես դուրս տալիս, մուկը,— համառություն մի՛ անի, թե չե կկծեմ քեզ իմ սպիտակ ատամով: Դու շատ լավ ամուսին կունենաս: Այնպիսի սև թավշյա մուշտակ թագուհին ել չունի: Նրա բոլոր մառաններն ու մթերանոցները լիքն են։ Դու պետք ե շնորհակալ լինես այդպիսի ամուսին ունենալուդ համար:

Յեվ ահա պետք ե հարսանիք անեյին: Խլուրդը յեկավ Մատնաչափիկին տոնելու: Խլուրդն ու Մատնաչափիկը խորը գետնի տակ պետք ե ապրեյին և յերբեք այլևս պայծառ արև չպետք ե տեսնեյին, վորովհետև խլուրդն ատելով ատում եր արևը: Խեղջ աղջիկը շատ տխուր եր: Նա դուրս յեկավ դռան շեմքն արևին հրաժեշտ տալու, քանի դեռ կարող եր հրճվել նրանով: