Jump to content

Էջ:Thumbelina (Մատնաչափիկը).pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մնաս բարև՜, կարմիր արև, — ասաց նա և ձեռները վեր պարզեց: Նա նույնիսկ փոքր ինչ հեռացավ մկան բնից: Գարին արդեն հնձել եյին, միայն չոր կոթերն եյին դարձյալ դուրս ցցված:

— Մնաս բարև և դու, — ասաց նա ու գրկեց փոքրիկ կարմիր ծաղիկը, վոր դեռևս վողջ եր մնացել: -

— Բարևի՛ր ինձնից ծիծեռնակին, յեթե նրան տեսնես։

— Ծիվ-ծիվ, ծիվ-ծիվ. լսվեց հանկարծ նրա գլխավերևում: Նա վեր նայեց և տեսավ իր մոտով թռչող ծիծեռնակին: Ծիծեռնակը շատ ուրախացավ տեսնելով Մատնաչափիկին: Աղջիկը պատմեց նրան, վոր ինքը բոլորովին չի ուզում անճոռնի խլուրդի կինը դառնալ ու ապրել գետնի տակ, ուր յերբեք արև չի թափանցում: Նա պատմում եր աչքերից արտասուք թափում:

— Արդեն ձմեռ ե,— ասաց ծիծեռնակը: Յես թռչում եմ դեպի հեռու, տաք յերկրներ, — ուզո՞ւմ ես թռչել ինձ հետ: Նստիր իմ մեջքին, պինդ կապիր քեղ գոտով, և մենք կհեռանանք անճոռնի խլուրդից ել, նրա գետնափոր բնակարանից ել։ Սարերով կանցնենք դեպի տաք յերկրներ, վորտեղ արևն ավելի ևս գեղեցիկ ե, վոտրեղ միշտ ամառ