ե և ամբողջ տարին ծաղկում են ծաղիկներ։ Թռիր ինձ հետ իմ սիրուն Մատնաչափիկ: Չե՞ վոր դու ես փրկել իմ կյանքը:
— Այո՛, յես կթռչեմ քեզ հետ,— ասաց Մատնաչափիկն ու տեղավորվելով թռչնի մեջքին, վոտներով հենվեց նրա բաց արած թեվերին և գոտիով իրեն կապեց ամենամեծ փետրին:
Ծիծեռնակը սլացավ դեպի վեր՝ ոդը, թռավ անտառի ու ծովի վրայով և հավերժական ձյունով պատած բարձր սարերով: Մատնաչափիկի համար շատ ցուրտ եր: Նա թաղվեց տաք փետուրների մեջ և միայն գլուխն եր դուրս հանել, վոր հրճվի այն վայրերով, վորտեղով անցնում եյին նրանք:
Յեվ ահա նրանք հասան տաք յերկրներ: Արևն այստեղ ավելի պայծառ եր լուսավորում, յերկինքը յերկու անգամ ավելի բարձր եր, քան մեզ մոտ, իսկ առուների և ցանկապատերի մոտ տեսակ-տեսակ խաղող եր աճում: Անտառներում հասունանում եյին նարինջներն ու կիտրոնները: Մրտենու և դաղձի բուրմունք եր գալիս, իսկ ճանապարհներին խոշոր գույնզգույն թիթեռնիկների հետևից վազվզում եյին սիրունիկ յերեխաները:
Սակայն ծիծեռնակն ավելի հեռուն թռավ, և շրջապատն ավելի հրաշալի դարձավ: Կանաչ