ծառերի մեջ, կապույտ ծովի ափին կանգնած եր սպիտակ փայլուն մարմարիոնից շինած մի հին պալատ: Խաղողի վորթը փաթաթվել եր նրա բարձր սյուներին, վորոնց ամենավերին մասում գտնվում եյին ծիծեռնակի բազմաթիվ բներ:
— Ահա իմ տունը,— ասաց ծիծեռնակը:— Իսկ ա դու ընտրիր քեզ համար այնտեղ, ներքևում բուսնող գեղեցիկ ծաղիկներից մեկը: Յես քեզ կտանեմ այնտեղ, ու դու հրաշալի կապրես:
— Ա՜խ, վորքան լա՜վ ե,— բացականչեց աղջիկը և ծափահարեց իր փոքրիկ ձեռներով:
Ներքևում ընկած եր մի մեծ մարմարե սյուն: Գետին ընկնելու ժամանակ նա կոտրվել, յերեք կտոր եր յեղել, և այժմ նրանց արանքներում բուսել եյին խոշոր սպիտակ ծաղիկներ: Ծիծեռնակն իջեցրեց Մատնաչափիկին ծաղիկների լայն թերթիկներից մեկի վրա: Յեվ ինչպես զարմացավ նա: Ծաղկի մեջտեղում մի պստիկ մարդ եր նստած բյուրեղի նման սպիտակ ու թափանցիկ: Նրա գլխին վոսկե թագ կար, ուսերին շողշողուն թևեր, ինքն ել Մատնաչափիկից մեծ չեր: Ամեն մի ծաղկի մեջ այդպեսի մի պատանի և կամ աղջիկ եր ապրում, իսկ այդ պստիկ մարդն ել նրանց բոլորի թագավորն եր: