— Ինչքա՜ն գեղեցիկ ե այդ պստիկը,—շշնջաց Մատնաչափիկը ծիծեռնակի ականջին:
Փոքրիկ թագավորը շատ վախեցավ ծիծեռնակից, չե՞ վոր ծիծեռնակը նրա հետ համեմատած հսկա յեր, իսկ ինքը՝ փոքր և քնքույշ։ Բայց հենց վոր Մատնաչափիկին տեսավ, շատ ուրախացավ. այդպիսի կեղեցիկ աղջիկ նա դեռևս իր կյանքում չեր տեսել: Նա հանեց իր գլխից թագը և դրեց Մատնաչափիկի գլխին ու հարցրեց, թե ինչ ե նրա անունը և չի ուզում արդյոք նրա ամուսինը դառնալ — այն ժամանակ նա բոլոր ծաղիկների թագուհին կլինի:
— Այ, սա յե վոր կա լավ փեսացուն, վոչ թե դոդոշի վորդին կամ թավշամորթ խլուրդը: Մատնաչափիկն իր հոժարությունը տվեց թագավորին: Այդ ժամանակ ամեն ծաղկից դուրս թռան պատանիներ և աղջիկներ այնքան հրապուրիչ, վոր Մատնաչափիկն ամենևին չեր կշտանում նրանց նայելով: Նրանցից ամեն մեկը մի-մի նվեր բերեց Մատնաչափիկին: Ամենից ավելի նա հավանեց մեծ ճպուռի թափանցիկ թեվերին: Այդ թևերն ամրացրին Մատնաչափիկի թիկունքին:
Այժմ նա յել կարող եր ձեր ծաղկից ծաղիկ