Այս էջը սրբագրված է
թռչկոտել։ Ի՜նչ մեծ ուրախությո՜ւն եր: Ծիծեռնակն իր բնում նստած, յերգում եր նրանց համար վորքան կարող եր, սակայն սրտով տխուր եր, վորովհետև նա սիրում եր Մատնաչափիկին և յերբեք չեր կամենա նրանից բաժանվել:
— Այլևս անունդ Մատնաչափիկ չպետք ե լինի,— ասաց աղջկան ծաղիկների թագավորը: — Դա տգեղ անուն ե,— իսկ դու այնքան գեղեցիկ ես: Այսուհետև քեզ կասեն Մայիսիկ:
— Մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ,— ասաց ծիծեռնակը և տաք յերկրներից կրկին թռավ գնաց դեպի հեռավոր Դանիա: Այնտեղ նա բուն եր դրել հենց այն մարդու պատուհանի գլխին, վորը գիտեր հեքյաթներ պատմել: Ծիծեռնակը յերգեց նրան իր ծիվ-ծիվները: Այդ մարդուց ել մենք իմացանք այս ամբողջ պատմությունը։