— Շնորհակալ եմ, — ասաց կինը և վհուկին յերկու գրոշ տվեց:
Տանը նա գարու հատիկը գցեց հողի մեջ, և իսկույն նրանից մի մեծ, գեղեցիկ ծաղիկ բուսնեց: Ծաղիկը շատ նման եր կակաչի, բայց նրա թերթիկները պինդ սեղմված եյին իրար չբացված կոկոնի թերթիկների նման:
— Ա՜յ քեզ սքանչելի ծաղիկ, — բացականչեց կինը և համբուրեց գեղեցիկ կարմիր-դեղնախառն թերթիկները: Յեվ հենց վոր նա համբուրեց նրան, ծաղկի մեջ մի բան շրխկաց, և նա բացվեց: Այժմ յերևաց, վոր դա իսկական կակաչ ե: Ծաղկի մեջտեղում կանաչ աթոռիկի վրա նստած եր մի փոքրիկ չքնաղ աղջիկ, յեղած-չեղածը մի ճկութի չափ: Նրա անունը դրին Մատնաչափիկ:
Նրա որորոցն ընկուզի փայլուն կեղևն եր, դոշակը՝ կապույտ մանուշակը, իսկ վերմակը՝ վարդի թերթիկը: Գիշերը նա քնում եր կեղևի մեջ, իսկ ցերեկը խաղում եր սեղանի վրա. կինը ջրով մի ափսե դրեց սեղանի վրա, նրա շուրջը ծաղկե պսակ հյուսեց, իսկ ծաղիկների ցողունները ջրի մեջ դրեց: Ջրում լողում եր կակաչի խոշոր մի տերև: Մատնաչափիկը նրա վրա նստած ջրի յերեսով ափսեյի մի ծայրից մյուսն եր