լողում: Ձիու յերկու սպիտակ մազ ծառայում եյին նրան թիակների տեղ: Վորքա՜ն հրաշալի յեր այս բոլորը: Մատնաչսփիկը յերգել ել գիտեր: Յեվ այդպիսի գեղեցիկ, մեղմանուշ ձայն դեռ վոչվոք չեր լսել:
Մի անգամ գիշերը, յերբ Մատնաչափիկը պառկած եր իր աննման անկողնում, կոտրած պատուհանից ներս մտավ զզվելի դոդոշը: Նա անճոռնի յեր, մեծ և թաց: Դոդոշն ուղղակի ցատկեց սեղանի վրա, վորտեղ վարդի թերթիկի տակ քնած եր Մատնաչափիկը:
— Ահա իմ վորդու համար լավ հարսնացու, ասաց դոդոշը և վերցնելով կեղևը, վորի մեջ քնած եր Մատնաչափիկը, դուրս թռավ պատուհանից դեպի պարտեզ:
Այնտեղ մեծ ու լայն գետ եր հոսում, իսկ նրա ափին մոտիկ մի ճահիճ կար: Հենց այդտեղ ել, տիղմի մեջ, ապրում եր դոդոշն իր վորդու հետ: Ո՜ւհ, վորքան զզվելի և գարշելի յեր վորդին, իսկևիսկ մայրը: — Կը՜ռռ, բրեկեկե՜,— ահա այդքանը միայն նա կարողացավ ասել, յերբ տեսավ չքնաղ աղջկան ընկուզի կեղևի մեջ:
— Այդքան շատ մի խոսիր, թե չե նա կզարթնի, — ասաց պառավ դոդոշը: Կարապի փետրի