Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամսարականը և [ոմանք] Ամատունյաց տոհմից, որոնց անունները չգիտեմ։ Նրանք երեսունով նիզակակցեցին միայանց, օգնության կանչեցին Սուրբ երրորդությանն ու ձեռք քաշեցին մարդկանց օգնությունից, մի մարդու պես կպան ամրացան, ինչպես պղնձի բլուրը և միաբան ու միաբերան ասացին. «բոլոր ազգերը պաշարեցին ինձ, բայց տիրոջ անունով կհաղթեմ նրանց»։ Ապա միահամուռ հարձակվեցին պարսից զորքի վրա, որոնց թվում էր, թե կատակ են անում։ Նրանք պարսիկներին հանդիպեցին Երեզ անունով գյուղում, և ինչպես պտուտահողմն ու եղեգների միջով շարժվող կրակը, սրելով վանեցին շատերին, մնացածներին փախուստի մատնեցին, հետապնդելով դուրս վռնդեցին Հայաստանի սահմաններից, իսկ իրենք վերադարձան մեծ հաղթությամբ և աստծուն մատուցեցին պատարագներ, բավարարեցին տնանկների, այրիների ու որբերի կարիքները։ Ամենքը համակվեցին ուրախությամբ և փառք տվեցին աստծուն:

Գ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑԱՎ ՊԱՐՍԻՑ ՍԱՍԱՆՅԱՆ ՏՈՀՄԻ ԱՆԱՐԳ ԹԱԳԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Բյուզանդիայի կայսր Մորիկի ութերորդ տարում, Պարսից թագավոր Որմիզդը, որը Սասանյան տոհմից էր, սպանվեց իր հավատարիմներից։ Նրա մանկահասակ որդին՝ Խոսրովը՝ տիրեց թագավորությանը։ Ոմն Վահրամ Մեհրևանդակը, որ արևելյան կողմերի իշխանն էր, մեծ ուժի տեր մի տղամարդ, քաջաբար ջարդեց թետալացիների զորքը, գրավեց Բալհը և քուշանների ամբողջ երկիրը, մինչև Վահռոտ անունով մեծ գետից էլ անդին։ Սա խլեց պարսից թագավորությունը, իսկ Որմիզդի որդի Խոսրովը փախավ Բյուզանդիայի Մորիկ կայսեր մոտ։ Նրան իր քեռիները՝ Վնդոն ու Վստամը փախցնելով, տարան կայսեր պալատը։ Մորիկ կայսեր մոտ ուղարկեցին նաև զորավոր մարդկանց, որոնք տարան մեծարժեք

- 104 -