Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չպատասխանեց, ապա զանազան կողմերում հասցրեց սաստիկ վնասներ, մատնեց ավարառության, գերության ու սրածության: Պաղեստինի կողմերի պարսկական զորքի հրամանատարը՝ Ռոզմաուզան անունով, նույն ինքր՝ Խոռեմը, բանակցում էր երուսաղեմցիների հետ հաշտության համար, քանզի նրանք մինչ այդ հնազանդվել էին բյուզանդական թագավորությանը , սպանել պարսից կաոավարչին, որը նշանակված էր իրենց վրա և պատրաստվում էին պատերազմի ընդդեմ պարսիկների։ Այնժամ Խոռեմ Ռոզմաուզանը հավաքեց իր զորքը, բանակեց Երուսաղեմի շուրջը և պաշարեց այն։ 19 օր պատերազմեց Երուսաղեմի դեմ, ապա հիմքից փորեցին ու ավերեցին նրա պարիսպները։ Մարգաց ամսի 19-ին, Խոսրով Պարվեզի թագավորելու քսանհինգերորդ տարում, զատկից 10 օր հետո, գրավեցին քաղաքը և երեք օրում սրի քաշեցին քաղաքի ողջ բնակչությանը։ Քաղաքի մեջ մնացին 21 օր, ապա բանակեցին քաղաքից դուրս և հրի մատնեցին այն։ Հրամայեցին հաշվել սպանվածների դիակները, որոնց թիվը հասավ 57 հազարի։ Ձերբակալեցին նաև Զաքարիա հայրապետին։ Որոնեցին աստվածային սուրբ նշանը, սկսեցին տանջել եկեղեցականներին, մինչև որ գլխատեցին նրանցից շատերին։ Ապա նրանց ցույց տվեցին այն տեղը, ուր թաքցրած էր [սուրբ նշանը]. այն վերցրին և վարեցին գերության։ Անբավ ոսկի ու արծաթ տարան թագավորի պալատը։ Այնուհետև արքունիքից հրաման եկավ՝ ողորմած լինել քաղաքում և նրա շրջակայքում մնացածների հանդեպ, վերաշինել քաղաքը և ամենքին թույլ տալ դավանելու իրենց հավատը։ Փութապես կատարեցին արքունի հրամանը, քաղաքի եպիսկոպոսի փոխանորդ նշանակեցին ինչ-որ մեկին, որի աՆունն էր Մոդեստոս։ Դրանից հետո Խոռեմը հավաքեց մեծաթիվ զորք և շարժվեց Քաղկեոոնի վրա։ նա բանակեց Բյուզանդիոնի դիմաց և ջանում էր անցնել ու կործանել արքայանիստ քաղաքը։ Երբ Հերակլես կայսրը տեսավ իրեն հասած այս բոլոր չարիքները, ակամայից կամեցավ բարեկամություն ցույց տալ՝ գնաց նրանց ընդառաջ, մեծարեց որպես հոգնածների ու հյուրերի, ընդունեց նրանց և բաշխեց մեծաթիվ ընծաներ։ Զորապետին, բոլոր իշխաններին ընծայեց մեծարժեք նվերներ, իսկ բոլոր զինվորներին, որպես

- 108 -