Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռոճէկ բաշխեց գահեկաններ, յոթ օր քեֆ կազմակերպեց ամբողջ զորքի համար: Ապա նստեց նաև ե ծովի վրա զրուցեց պարսից զորապետի հետ. «Ինչ եք կամենում անել,— ասաց նա,— և ինչու՞ եք եկել այստեղ: Մի՞թե ծովը համարում եք իբրև ցամաք և կամենում դրա համար կռվել մեր դեմ։ Աստված եթե ցանկանա, կարող է ցամաքեցնել ծովը ձեր առջև։Բայց զգույշ եղեք, աստված միգուցե չհամաձայնվի և վրեժ առնի ձեզնից երկրի կոտորածի և արյունահեղության համար։ Որովհետև աստված այսպես վարվեց ոչ թե ձեր աստվածապաշտության , բարերարության, մաքրության, այլ տիրոջ հանդեպ մեր ամբարշտության, մեր մեղքերի և ոչ թե ձեր քաջության պատճառով։ Բայց ձեր թագավորն ի՞նչ է ուզում ինձանից, որ հրաժարվում է խաղաղությունից։ Կամենում է վերացնե՞լ այս թագավորությունը։ Թող չջանա, քանզի այն հաստատված է աստծուց և անհնար է վերացնել։ Աստծուն ինչպես որ ընդունելի լինի, այնպես էլ կկատարվի։ Իսկ եթե կամենա ուրիշ թագավոր նստեցնել, կանի, ինչպես որ կկամենա։ Իսկ մեզ կարձակի և մենք կընդունենք [նրա վճիռը], ահավասիկ մեր թագավորանիստը։ Իսկ եթե Մորիկի արյան վրեժն է ուզում, ապա աստված այն առել է Փոկասից, իմ հոր՝ Հերակլեսի ձեռքով։ Եթե երկիր է ուզում, ահավասիկ մեր երկիրը ձեր առջև է, կկամենանք, թե ոչ, աստված կառնի մեզնից և կտա ձեզ։ Եթե քաղաքներ է ուզում, ահավասիկ մեծ և պարսպավոր քաղաքները։ Եթե պահանջում է գանձեր, թող ասի ինչքան պետք է տանք, և ձեռք կբերի։ Բայց նա չի կամենում լսել և տակավին ծարավի է արյունարբության։ Մինչև ե՞րբ չի հագենալու արյամբ։ Մի՞թե հոռոմները չէին կարող սպանել նրան և վերացնել պարսից թագավորությունն այն ժամանակ, երբ աստված նրան հանձնել էր մեր ձեռքը։ Սակայն իրեն ողորմացին։ Արդ ես խոսելու եմ նույն բարությամբ և խնդրելու եմ նրանից հաշտություն և բարեկամություն, իսկ ձեզնից պետք է խնդրեմ երեք բան, ուստի լսեցեք ինձ։ Աշխարհից վերացրեք սուրը, հուրը և գերությունը և դուք կստանաք եռակի օգուտ, քանզի ո'չ դուք սովահար կլինեք և ոչ էլ արքունի հարկերը կկորչեն։ Ահավասիկ ուղարկում եմ նվերներ ձեր թագավորին, ինչպես նաե դեսպաններ՝ հրովարտակներով, և նրանից խնդրում եմ՝ երկրին խաղաղություն,

— 109 —