Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնց ինքը վստահում էր։ Իսկ Խոռեմը վերցրեց զորքը և մեկնեց թագավորանիստը, մի քանիսին հրաման տվեց սպանել մանուկ Արտաշիր թագավորին: Այնժամ Հերակլեսը վստահելի մարդկանց ուղարկեց Խոռեմի մոտ, աստծուց ընդունված սուրբ խաչի համար։ Իսկ սա մեծ եռանդով փնտրեց, մինչև որ այն գտավ անվնաս և հանձնեց եկած մարդկանց։ Նրանք առան և փութով գնացին։ Հերակլեսը [սուրբ խաչը] բերողներին բաշխեց մեծ հարստություն, ապա մեծարեց ու ճանապարհեց պատվով։ Հերակլեսը ոգևորվեց և զվարթ սրտով գումարեց իր ամբողջ զորքը, նրա հետ գնաց ընդառաջ սուրբ խաչին, ի պատիվ երկնային, հրաշալի գանձի, և տարավ հասցրեց սուրբ Երուսաղեմ քաղաքը։ Այնտեղ նույն այդ օրը հաճախ էր լսվում լացի ձայն, [լացողներիJ սրտերի ուժգին բռնկումից հոսում էին արտասուքներ և շարժում թագավորի, իշխանների, ամբողջ զորքի և քաղաքի բնակիչների գութն ու խանդաղատանքը։ Ոչ ոք չէր կարողանում երգել կամ լսել սաղմոսների օրհներգերը, ժողովրդի գթաշարժ արտասուքի, ինչպես նաև անչափ ուրախության պաաճաոով։ Եվ նույն ժամանակ Հերակլեսը հաստատեց սուրբ խաչն իր տեղում, սուրբ Գողգոթայի վրա։ նա քաղաքի բոլոր եկեղեցիներին ու աղքատներին բաշխեց օրհնության ու խնկերի գինը, իսկ ինքը, մեկնեց Ասորվոց Միջագետք, որպեսզի գրավի և հաստատվի այն բոլոր քաղաքներում ու գավառներում, որոնք [կայսրությանն] էին անցել Խոսրովի ու Մորիկի ժամանակ: Եվ տերունական սուրբ խաչը մնաց աստվածակերտ քաղաքում, մինչև մյուս անգամ Երուսաղեմի գրավվելը Իսմայելի որդիներից։

Խոռեմը թագավոր դառնալուց հետո մի օր հագել էր արքայական շքազգեստ, նստել արքունի երիվար և շրջում էր իր ամբողջ զորքի մեջ՝ իրեն ցուցադրելու, զորքին քաջալերելու համար, հանկարծ, թիկունքից հարձակվեցին, խփեցին ու սպանեցին նրան։

Ապա թագավորեցրին Խոսրովի դստեր՝ Բորին, որը նաև նրա կինն էր, և կոչում էին թագուհի: Իսկ արքունիքում հրամանատար կարգեցին Խոռոխ Որմիզդին,որը սակայն սպանվեց Բոր անունով թագուհուց: Բորը թագավորեց երկու տարի, ապա մեռավ։ նրանից հետո բերեցին ինչ-որ մի

-115-