Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանք լուրեր ուղարկեցին Իսմայելի որդիներին և ցուցարերեցին մտերմություն, հարազատություն, թե՝ «Մենք և դուք Աբրահամի որդիներն ենք և եղբայրներ։ Դուք պարտավոր եք օգնության գալ մեզ և առնել մեր ժաոանգած երկիրը»։ իսկ նրանք թեև համաձայնեցին, բայց մեծ հակառակություն կար իրենց միջև, քանզի յուրաքանչյուրն ըստ իր ցանկության էր պաշտում կուռքերին։

Այն ժամանակ ապառաժուտ Արաբիայի կողմերում՝ Փառան վայրում, որ այժմ անվանվում է Մեքքա, բնակվում էին ինչ-որ բռնարկուներ, որոնք ընկերներ էին և պատերազմող տղամարդիկ, զորագլուխներ և պաշտոնատարներ էին Ամովնացիների սրբությունների, որոնց անվանում էին Սամամ և Քաբար։ Այնպես պատահեց, որ մահացավ նրանցից մեկը, որին կոչում էին Աբդլա։ նրանից մնաց մատաղահաս մի որդի, որին անվանում էին Մահմեդ։ Նրան մինչև արբունքի հասնելը, վերցրել պահում էր իր հորեղբայր Աբու Թալիբր։ Չափահաս դառնալով նա բնակվեց իր ազգականներից ինչ-որ մեծատունի մոտ, հավատարմորեն ծառայեց նրան, արածացնում էր նրա ուղտերը և տերություն անում նրա տանը ։ Ինչ-որ ժամանակ անցնելուց հետո տան տերը վախճանվեց։ Նրա կինը տեսավ, որ Մահմեդը հավատարիմ է, ուշիմ՝ աշխարհական բոլոր գործերում, դարձավ նրա կինը և նրա ձեռքը տվեց տան, ունեցվածքի բոլոր հոգսերը։ Մահմեդը դարձավ ճարտար վաճառական, առևտրի մեջ հմուտ։ Առևտրական գործերով անցավ հեռավոր ճանապարհներ, մեկնեց Եգիպտոս, Պաղեստինի կողմերը։ Մինչդեռ նա զբաղվում էր այս գործով, Եգիպտոսի կողմերում այնպես պատահեց, որ նա հանդիպեց մի կուսակրոն այրի՝ Սարգիս Բհիրա անունով, որն աշակերտել էր արիոսականների խենթությանը։ Սա ժամանակին ծանոթացել և հրապուրվել էր նրանցով, սովորել էր շատ բան նրանցից, բայց ավելի շատ Հին կտակարաններից, [սովորել էր] և այն, թե Որդին չունի աստվածային բնություն։ Սա համոզեց նրան հետևել պատվավոր իսրայելացիների հավատին, ասելով. «Եթե հետևես ինձ. ապա իմ հրամանով կդաոնաս մեծ զորապետ և քո ողջ տոհմի աոաջնորդը»։ [Մահմեդին] հիշեցրեց աստծու խոստումն Աբրահամին և թլփատության, զոհերի և մյուս բոլոր բաների կարգ

-117-