Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սալմանը հանձն առավ և գրեց հոդվածների գիրքը, մի մասը ստույգ, հիշողությամբ, մի մասն էլ ենթադրությամբ: Մահմեդը դրդվեց իր մոլագար հոգուց և գրել տվեց նաև ոչ խրատական բաներ, որոնցից մի քանիսը կհիշենք։ Նա իրեն մխիթարում էր և ասում, թե տեր Քրիստոսն իրեն խոստացել է ուղարկել իր աշակերտներին և իրեն ասել է, թե կդառնա փրկչի պես և նրա ճանապարհի ուղեկիցը, ինչպես Եսայի մարգարեն է ասել՝ «Հեծած մի էշի և մի ուղտի»*: Այս ամենը կապում էր իր հետ։ Սուրբ մկրտության փոխարեն նա հանձնարարեց ամեն օր ցողվել ջրով և այդքանը բավական համարեց սրբության համար։ Հանդերձյալ կյանքում տիրոջ խոստացած պարգևի՝ անպատմելի ու հրեշտակային նորոգման փոխարեն նա ասաց՝ «Թող այնտեղ լինեն կերակուրներ, ոգելից խմիչքներ, և ով ինչ կամենա ուտել, թող գտնի պատրաստ։ Կույս մնացած կանանց հետ որքան կուզեն, թող խառնակվեն»։ Նրա պղծության մասին ամբողջությամբ շարադրելը երկար կտևի, քանի որ հույժ շատ է և աստծուն ներհակող։ Այս բոլորը հաստատեց, անվանեց «Կուրան» և տվեց իր ժողովրդին։

Եվ արդ։ քեզ ասելոլ եմ, թե հին մատենագրողն ինչպես է ողբում նրանց, ասելով. «Վայ քեզ արաբների խեղճ ցեղ, ծովեզրյա բոլոր քաղաքների կանայք և տղամարդիկ, ձեր անօրեն լեզվի և պիղծ հավատի համար, որոնցով բացում էիք ձեր բերանները և բարբառում անօրենություն ու պղծություն, հակառակվում մեծազոր աստծուն։ Եվ լեզվիդ [պատճառով], որ սրում էիր պղծությամբ՝ մեծազոր թագավորի դեմ, արդ քեզ համայն մարդկությունից ավելի է դատելու՝ նոր և ապշեցուցիչ վերքերով։ Այլև սպանելու է քեզ՝ սաստիկ հարվածներով: Եվ առհասարակ ամբողջ աշխարհը ծխալու է և քեզնից հավիտյան չի հեռանա հուրը, և կայրվես իբրև խեցեգործների հնոց և չես լինի հանգիստ»։

[Մահմեդն] այս բոլոր չարիքները կատարելուց հետո ավելի մեծ չափերով սահմանեց բազում օրենքներ և այլ չարագործություններ իր ժողովրդի համար։ Նա այնտեղ ապրեց 20 տարի և մահացավ։ Ինքը արաբների գլխավոր էր նշանակել

  • Հմմտ. Եսայ. , ԻԱ. 7:

— 121 -