Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աբուբեքրին, որն ապրեց երկու տարի և մահացավ։ Սրանից հետո 10 տարի և վեց ամիս արաբներին գլխավորեց Ամրը՝ Հատաբի որդին, որը հալածեց հույներին, գումարեց մեծաթիվ զորք և շարժվեց Պարսկաստանի թողացած թագավորության դեմ՝ Պարթևների երկիրը՝ Պարսից Հազկերտ անունով թագավորի վրա։ Հազկերտը փախավ նրանից, բայց չկարողացավ փրկվել, քանզի Քուշանների երկրի մոտակայքում Հասան և կոտորեցին նրա ողջ զորքը։ Նա փախավ թետալացիների զորքի մեջ, որոնք օգնության էին նկել իրեն։ Բայց նրան սպանեցին իսմայելացու հրամանով՝ 20 տարի թագավորությանը տիրելուց հետո։ Եվ այնուհետև վերացավ Պարսից և Սասանյան տոհմի տերությունը, որ գոյատևեց 443 տարի:

Արդ, պարսից թագավորության ժամանակներն սկսվում են Կյուրոսից, հասնում Դարեհին, որին սպանեց Ալեքսանդր Մակեդոնացին։ Ապա անիշխանության տարիներն են, որոնց պատմագիրներից ոմանք հաշվում նն 60 տարի, մյուսները` 70։ Այնուհետև պարթևներ կոչված պահլավիկ թագավորների ժամանակներն են, մինչև Վաղարշի որդի Արտավանը, որին սպանեց Սասանի որդի Արտաշիր Ստահրացին, տիրելով պարթևների թագավորությանը։ [Սասանյան թագավորությունը] շարունակվեց մինչև Հազկերտի ժամանակները, որը Պարսկաստանի վերջին թագավորն էր և սպանվեց արաբներից։ Սրանց [իշխանության] Ժամանակները՝ Կյուրոսից մինչև արաբների թագավորությունը հաշվում են 1201 տարի:

Մուավիան [իշխեց] 20 տարի, 3 ամիս և մի քանի օր։ 5 տարի և երեք ամիս սաստիկ պատերազմ էր Աբու Թալիբի որդի Ալիի և Մուավիայի միջև, քանզի Ալին իրեն էր հարմար համարում արաբների գլխավորը լինելու համար։ Մուավիայի որդի Եզիտն [իշխեց] 3 տարի 3 ամիս, Մրվանի որդի Աբդլմելիքը 21 տարի։ Զուբայրի որդի Աբդլայի դեմ ծագեց մեծ խռովություն և պատերազմ, որը տևեց 2 տարի 3 ամիս։ Այս ժամանակ նրա չարասեր ցանկությամբ Հայոց աշխարհում մեծ նեղություն եղավ։ Աբդլմելիքի որդի Վալիդն [իշխեց] 10 տարի։ Սա ավելի չար մտահղացում ուներ. խաբեությամբ ձերբակալեց Հայոց աշխարհի նախարարներին և բոլորին այրեց Նախճվան քաղաքում ու Խրամ ավանում, որը Աստապատի

- 122 -