Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի որ Դամասկոսի կողմերում ապրողներից ոմանք իրենց էին համարում թագավոր, իսկ ուրիշները, որոնք բնակվում էին Ասորեստանում՝ իրենց էին համարում։ [Այսպես շարունակվեց] մինչև Աբդլայի ժամանակները, որը միապետեց բոլորին և արքունիքի հուսալի ապահովության համար կառուցեց թագավորանիստ Բաղդադ քաղաքը: Եվ որովհետև «Աբդլա» հագարացիների լեզվում նշանակում է «աստծո ծառա», Մյուսն այն Արդլան է, որին իր աչքածակության, անսահման ագահության պատճառով ժողովուրդն անվանում էր «Աբդանգի», այսինքն դանգի* ծառա և ոչ թե աստծո։

Բшյg առաջիկայում խոսելու ենք Ջափրի և նրա չարագործությունների մասին, որը գրի չեն առել ուրիշները։ նա մեր օրերում հայոց 300 (851) թվին երկար ժամանակ անտանելի նեղություններ պատճառեց Հայոց աշխարհին։


Ե

ՋԱՓՐ ԹԱԳԱՎՈՐԻ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՉԱՐ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՉԱՐԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԵՎ ԻՆՉ ՈՐ ԿԱՏԱՐՎԵՑ ՍՐԱ ԺԱՄԱՆԱԿ՝ ՄԻՆՉԵՎ 6-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԻ, 70-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԼՐԱՆԱԼԸ ԵՎ 19-ՐԴ ԻՆԴԻԿՏԻՈՆԻՑ ՀԵՏՈ, ՈՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐՈՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒՄ է ԱՐԱԲՆԵՐԻ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ 223 ՏԱՐԻՆԵՐԸ: ԱՐԱԲՆԵՐԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ՝ ԹՈՔԼ ՋԱՓՐ ԱՆՈՒՆՈՎ

Ջափր անունով ամբարտավան ու ինքնահաճ մի մարդ ակսեց գոռոզանալ, անօրենությամբ և չարությամբ պատերազմել աշխարհի չորս կողմերում։ Չարչարում էր, հույժ անհանգստացնում խաղաղասեր կյանքով [ապրողներին], քանզի նա շատ էր սիրում խռովությունն ու արյունահեղությունը։ Տարուբերվում էր հանապազօրյա մտահոգություններով՝ թե ո՞ւմ, վրա և որ կողմերը հեղի իր մահաբեր թույնի դառնությունը կամ որտեղ թափի իր մտքի կապարճի չար հնարիմացության բազմաթիվ նետերը։ Կամովին հարեց ծայրահեղ խենթությանը

  • «Դանգ» արաբենրեն նշանակում է դրամ, փող:

-124-