Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիշապի պես գռռալով ահաբեկում հեռավորներին ու մերձավորներին։

Նույն ժամանակ թագավորի մոտից մեկնեց այդ մարդը՝ Բուղան, որի ներսում որջացել էր սատանան իր զորությամբ և որի բաղձանքն ու ախորժելի զբաղմունքն էր անմեղ մարդկանց միսն ու արյունը, ինչով հագեցնում էր իր՝ չլսված, գազանաբարո կատազությունը։

Ինձ թվում է սրա մասին է Ամբակում Մարգարեի ասածը՝ «Տեսե՜ք, արհամարհողներ և զարմացե՜ք ու ապշեցե՜ք, որովհետև ձեր օրերում մի այնպիսի գործ եմ կատարելու, որին չեք հավատալու, եթե մեկը պատմի ձեզ։ Քանզի ահա ես ձեր դեմ եմ արթնացնելու այն դառն ու արագագնաց ժողովուրդը, որը դիմում է երկրի լայնությունները՝ ժառանգելու խորանները, որ իրենը չեն։ Նա ահեղ է ու երևելի։ Եվ նրա դատաստանն ու վճիռը իրենից պիտի լինի։ Նրանց ձիերն արագավազ են, քան ինձերը և Արաբիայի գայլերը։ Եվ կգան, ինչպես արծիվները կերի վրա։ Անօրենների արածները դարձնելու է իրենց դեմ։ Ավազի պես հավաքելու է գերիներ, ծաղրելու է թագավորների, և զորեղ իշխանները կդառնան նրա խաղալիքները, նա պիտի ծիծաղի բոլոր ամրոցների վրա»:

Բ

ՄՈԿԱՑ ԻՇԽԱՆ ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ Բուզան եկավ մտավ Խլաթ քաղաքը, ճանապարհվեց դեպի Ապահունիքի կողմերը։ Զորքը բաժանեց երկու մասի և հրաման տվեց մտնել Վասպուրական երկիրը, ողողել, գերել, թալանել, ավերել ու բնաջինջ անել, սրի քաշել, մարդաթափ անել բազմամարդ գյուղերն ու ավանները, մնացածներին, կանանցով ու մանուկներով հանդերձ, վարել դերության։ Իսկ իշխան Աշոտին կապանքներով տանել թագավորի մոտ, որպեսզի վրեժով հատուցի իր արարքների և արաբացոց տերության դեմ ապստամբելու համար։ Այնուհետև

-143-