Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին, մեջ բերեց նաև արքունիքին [հասցրած] վնասները, միաժամանակ ավելի սաստիկ ահ գցեց նրա վրա,որպեսզի գոնե դրանով կարողանա այժմ մոլորեցնել Հոր, Որդու և Սուրբ հոգու հանդեպ ճշմարիտ հավատքից։ Ապա աոաջը դրեց վնասները, որով կարծում էր, թե նրան կգցի կորստյան աղբի մեջ, ասելով. <<Եթե կամենում ես ապրել ինձ հետ և վայելել այս աշխարհի կյանքը, ինձնից ընդունել պարգևներ ու պատիվներ, համաձայնիր իմ կամքին և հեռացիր քրիստոնեության հավատից, որ պաշտում ես և ծառայիր ձշմարիտ օրենքներին, ու հավատքին, որ ուսանել ենք Մուհամմեդ Uարգարեից։ Ապա թե ոչ, կստանաս դրա հակառակը' տանջանքներ ու մահ և կզրկվես այս կյանքից չարաչար մահավամբ>>։

Իսկ սուրբը, գեղեցիկ խորհուրդ հղանալով, ասաց բռնավորին․<<Ինչու ես փոքրիկ երեխա համարում ինձ և առաջս գցում պատրանքներ, խոստանում սնոտի, կեղծ ու խաբեպատիր հույս, [կամենալով] հանել ինձ ճշմարիտ հույսից, որով մանկությունից վերահասու եմ եղել ճշմարտությանը»։

Թագավորն ասաց. «Մի՛ արհամարհի թագավորական իմ խոսքերը և մի կորցրու քո կյանքը,կդառնաս մեկն այն մահապարտներից, որոնք իրենց անձերը ղրկեցին կյանքից տաժանելի մահվամբ, ինչը պատրաստված է նաև քեզ համար,եթե մնաս նույն համառությամբ հրեա կնոջ' Մարիամի որդու՝ Հիսուսի հավատքին»։

Երանելին ասաց. <<Տեսնում եմ, որ խոսում ես ինչպես զառամածի ու խելագարվածի մեկը։ Ես վաղուց եմ անարգել քեզ և փոքր-ինչ երկյուղ չունեի քեզնից իմ սրտում, քանզի քամահրեցի քեզ և սրի մատնեցի քո զորապետին, իր զորքով հանդերձ, բաշխեցի նրա ավարը և երկրորդ անգամ ոչ պակաս նախճիրներ գործեցի քո զորքերի մեջ։ Արդ, իմ արիություններին վախկոտութո՞ւն պիտի խառնեմ և երկյուղո՞վ պիտի դիմեմ մահվան։ Մարմնավորների համար այնչափ արիացա, ինչպես իմացել ես և ինչպես ահա լսում ես ինձանից Քրիստոսի և հավիտենական կյանքի համար չպիտի՞ մեռնեմ, կամ արդյոք քեզնի՞ց պիտի վախենամ, քտ՝վ լիցի։Ահավասիկ առջևդ եմ, մի հապաղիր անելու այն, ինչ որ կամենում ես»։