Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խան, և մեր ուտելիքը թող քո ձեռքի տակ լինի» Երկիրը շփոթվեց, անպակաս էին կռիվները, և ուր որ հասնեին,ավերում էին՝ ասպատակությամբ, ավարառությամբ և հափշտակություններով։Եղբայրը եղբորը չէր ողորմում, ըստ այնմ, որ ասել է դարձյալ Եսային.<<Կկռվեն,— ասում է—մարդը մարդու, ընկերն իր ընկերոջ դեմ, կընդհարվի մանուկը ծերի և անարգը պատվականի հետս>>։ Քանզի նման էին իսրայելացիներին, որոնց անիշխանության ժամանակ անկարգություններ էին, և յուրաքանչյուր մարդ անում էր իր սրտի ուզածը։ Նույնը այժմ էր կատարվում։ Որովհետև խեղճերն ու տկարները աղքատացած թափառում էին ու վտանգվում,իսկ զորեղներն ու իշխանները, ըստ գազանների բնության, դարձել էին վայրենամիտ, անամոթ և անարգել հափշտակությամբ վրդովում էին ամբողջ երկիրը։


                               ԺԳ

ԳՈՒՐԳԵՆԻ ՄԻԱՅՆԱԿ ՄՆԱԼՈՒ ԵՎ ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՐԱ ԲԱԶՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ինձ համար հավետ ուրախալի է ու ախորժելի ձեռնարկել մեծատոհմիկ բարեփառ ու քաջարի Գուրգենի մասին պատմությունը, որը հույժ փառավոր, զորեղ ու պատվական և առաջին գահին նստող ազգատոհմից էր և սերել, բողբոջել էր երկու թադավորազուններից՝ Սենեքերիմյաններից ու ճենաղն Մամգունյաններից, որոնք միասին, հավասարապես ժառանգել էին թագավորական գահեր։


Հորից Սենեքերիմյան էր, մորից՝ Մամգունյան, ծննդաբանությամբ հասնում էր մեր ժամանակները։ Գուրգենի մասին վայել է ավելի երկար գովասանքը, հարկավոր է հատուցել նրան ավելի երկար դրվատանքով ու ճարտասանությամբ։Քանզի ժամ է պատմագրության և ոչ թե գովասանքների, հեռու կմնամ շատերի մեղադրանքից, մանավանդ որ չեմ կա-


  • Եմմտ. Եսայ․, Գ, Տ
    • Հմմտ. Եսայ., Դ, S