Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ երբ Բուղան կատարեց իր արարքները Վասպուրական աշխարհում Ա շարժվեց արևելյան կողմերը։Գուրգենը ելավ գնաց Սպեր գավառ։ Այդ ժամանակ Իշխանիկ կոչեցյալը,Բագրատունյաց զարմից՝ գաղտնաբար բյուզանդացիներից գրավել էր Արամանյակ բերդը։ [Գուրգենը] նրանից ընդունվեց մեծաշուք պատվով։ [Բյուզանդիայի] արևելյան զորապետը եկավ պատերազմելու Իշխանիկի դեմ, առնելու ամրոցը* Այնտեղ Գուրգենը մեծ արիություն ցույց տվեց բյուզանդական զորքի դեմ է ոչ թե մեկ, այլ բազում անգամ է 40 տղամարդկանցով ընդհարվեց հազարի հետ, սպանեց նրանցից շատերին' բյուզանդացոց ընտրյալներից , ավարի մատնեց, մինչև որ նրանց զորապետը, զարմացած սրա քաջության վրա գրեց Բյուզանդիայի Միքայել կայսեր, զեկուցելով նրա մասին։


Իսկ կայսրը գրեց Գուրգեն զորապետին, թե միգուցե կարողանա համոզել նրան մեկնելու թագավորանիստ քաղաքը,կայսեր մոտ, առաջ քաշվի և նրանից ստանա մեծ պարգևներ, բարձ ու պատիվ։ Գուրգենը չհամաձայնեց գնալ բյոլզանդացիների մոտ, բայց Գրիգորին համոզեց բերդը տալ զորապետին, որով հաճոյացրեց կայսեր։ Արաբացոց զորքը' կազմված Բուղայի զորայիններից, եկել և պատերազմում էր բյուզանգացոց զորքի դեմ, այդ ամրոցի մոտ։ Գուրգենը բազում անգամ ելավ նրանց դեմ և քիչ վնասներ չհասցրեց արաբական զորքին։ Ապա անցավ գնաց Իշխանիկի մոտ, Աշխարհաբերգ կոչված ամրոցը և այնտեղից արիաբար, քաջասիրտ դիմացկունությամբ ելավ գնաց դարձյալ Սմբատ սպարապետի մոտ։


[ՍմբատըJ նրա մասին զեկուցեց Բուղային, ասելով. << Այս մարդը Գուրգենն է, Արծրունյաց տոհմից, քաջ և պատերազմող տղամարդ, որը քո ահից անցավ գնաց Բյուզանդիայի կողմերը, բազում անգամներ հարձակվեց բյուգանդական զորքի վրա, որոնք պատերազմում էին քո զորքերի դեմ և այնտեղ քո զորքի փոխարեն քիչ արյուն չթափեց բյոuզանդացի զորայիններից։ Ահավասիկ, եկել և սպասում է քո հրամանին։ Արդ հաճելի կլինեն քեզ, քաջ զորավար, սրա գործած քաջությունները բյուզանդացոց զորքի դեմ»։ Իսկ Բուղան մեծ