Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճությամբ Հրամայեց սպարապետին, որ Գուրգենը առանց երկյուղի մնա նրա մոտ։


Նույն մամանակ, ովքեր մնացել էին Արծրունյաց ազգատոհմից, երբ Լսեցին արքունի զորքի պարտվելը ծանարներից, Հավաքվեցին միևնույն վայրում, զորագունդ կազմեցին,հետևազոր մարտակիցներով, խառնիճաղանջ ամբոխով հանդերձ, թվով 4000 մարդ, և իրենց առաջնորդ կարգեցին Ապուշափր Արծրունուն և նրա հետ Սահակ Ապումկդեմին' Ապուջափրի քեռորդուն, քաջ և պատերազմող մի տղամարդու։Ապա ասպատակեցին, ավարի մատնեցին ճվաշ և Թոռնավան գավառները։ Եվ որովհետև Բուղան գավառների [վերակացությունը ] վստահել էր Սմբատ սպարապետի ձեռքը, սա գրեց Նախճավանի Իբրահիմ անունով ամիրային և իմաց տվեց Վասպուրականի զորքի մասին։ [Իբրա հիմը] փութա-պես հասավ Բերկրի քաղաքը և միանալով քաղաքացիներին,ելան և պատահեցին Վասպուրականի զորագլուխների զորքի մի մասին, Խոզաղբերս անունով գյուղի մոտ, այնպես, որ այլազգիները տեղի տվեցին և փախան Ապումկդեմի առջևից։Ապումկգեմր ձիով վրա վազելով մի անգամից սպանեց 8 մարդու իրենց ձիերով, ապա նրանց վրայից հանեց զենքն ու զարդը, այլազգիներին հասցրեց մեծամեծ հարվածներ և շարունակեց ասպատակել նրանցից հետո։ Եվ մինչ գնում էր ու խորհում, խոցվեց նրա ձին։ Հանկարծակի ձիու ոտքին փաթաթվեց մի փոքրիկ ճյուղ, ինչպես պատմում են, և ձին գլխիվայր գլորվելով, ջարդեց մեջքի վանդակը և վայր գցեց հեծյալին' քաջ զորավար Ապումկդեմին։ Թշնամիները վրա հասան նրան և հարվածեցին սրով։ Ինչ-որ մեկը նրա ոտքերից հանեց կոշիկները։ Այդ վատ մարդը աքացիով հարվածեց սրտին և սպանեց նրան։ Այնժամ դիմեցին նրա վրա, հատեցին գլուխը և տարան տվեցին իրենց զորապետ Իբրահիմին։Եվ քաջալերվեցին դարձյալ Հայոց ղորագնդի դեմ և հասցրին մեծամեծ հարվածներ։ Բայց Ապուջափր իշխանը և ովքեր նրա հետ էին, քաջապես մարտնչեցին այլազգիների գեմ և հաղթեցին։


Իսկ երբ իմացան, թե սպանվել է զորավարը, կոտրվեց իրենց աջ ձեռքի բազուկը և ի փախուստ դարձան, խախտեցին մարտաշարքերը, քակեցին ճակատը, լքեցին միմյանց, թո-