Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ մտավ, ճակատեց այլազգիների դեմ երկար ու ձիգ ժամեր և մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց բանակին։Եվ ապա արաբների զորագունդը, մի փոքր զորանալով, մնաց տեղում։ Այնժամ Գուրգեն իշխանի սիրտը չհամբերեց։ Նա մտրակեց իր արագավազ ձին, որին նստել էր և հարվածեց արաբացոց ձախակողմյան զորագնդին, ճեղքեց մարտակարգը և շուռ տվեց նրանց։ Այլազգիները Գուրգենի աոջևից փախան մի կողմ։ Իսկ նա գնաց ետևներից և անհատնում ուժով կոտորեց նրանց։ Գուրգենի սրից սպանվածներն ավելի էին, քան [ողջ] մնացածները։ Հայոց զորքը հետապնդեց կեն դանի մնացածներին և դուրս հանեց երկրից։ Բայց արաբացոց աջ թևը սասանեց հայոց զորությունը, ուստի [հայերը] նահանջեցին, ետ գնալով մինչ իրենց սահմանները, իսկ [արաբները] ետ դարձան և հույս ունեին իսպաո ոչնչացնել հայոց զորքը։ Բայց արաբացոց զորքը պարտվեց քաջն Գուրգենից, և բեկվեց նրանց զորությունը։ Այնուհետև արաբացոց զորքն այլևս համարձակ ելումուտ չէր անում Վասպարական աշխարհը, քանզի սաստիկ ահ ընկավ նրանց վրա։


Բացի Գուրգենի վրա եկած բազում հրոսակներից ու սաստիկ պատերազմներից, որ մղեց քաջությամբ ու հաղթաբար,ինչպես և չորս կողմից պաշարած արտաքին թշնամիներից,շատ էին նաև ներսում ազգակիցների, հարազատների խարդախություններով, ուխտազանցությամբ ու երդմնազանցությամբ առաջացրած խառնակությունները։Բայց նրանից անբաժան էր հույսն ի Քրիստոս, ամենից ստացավ գերազանց ու հոյակապ անուն, դարձավ հաղթության օրինակ։ Ամենակալ տերը նրա հետ էր ամենուրեք, որտեղ նա կամենար։


Նրա քաջության, խոհեմության, մղած պատերազմների,հարձակումների մասին լուրը հասավ Բուղա զորապետին, որի սիրտը նրա հանդեպ փոխվեց սիրո և խաղաղության։ Ինչպես վայել է զորապետին, նրա համար բերել տվեց ու մեջքին կապեց իշխանական սուր, և պարսկական գոտի, որով պատեց մեջքը։ [Տվեց] հարվածելու գավազան, խրոխտաքայլ, արագավազ և պատերազմների համար հարմար ձի։Նրան կարգեց իշխան իրեն վստահելի տեղում և այդպիսի վայելչությամբ ճոխացրեց երևելի տղամարդուն։ Այլևս ներքին ու արտաքին հարձակվողները չէին կարողանում դիմել


14— Պսւտմություն Արծրանյաց տան