Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիսկոպոսի ու ճգնավոր քահանա Գրիգորի միջոցով, որոնք միշտ տիրոջն էին առաքում ողորմության աղերսանքներ ժողովրդի համար, ինչպես տիրոջ հրեշտակն էր աղերսում աստծուն, ասելով. «Մինչև ե՞րբ չպիտի ողորման Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին. այս 70-երորդ տարին է»*։ Եվ որ կողմը կամեցավ, նայել տվեց նրանց։


Տերը լսեց նրանց աղոթքը և մեղմեց բարկությունը գթությամբ ու ողորմությամբ, ինչպես գրել են երանելի մարգարեները։


Այն ժամանակներից հետո, պալատում, խրախճանքի ժամին, այնպես եղավ, որ թագավորն ուրախացրեց Հայոց նախարարներին և խոստացավ տալ ամեն մեկին իր երկիրն ի ժառանգություն։ Այնժամ հրամայեց իր առջև բերել Աշոտին ու նրա որդի Գրիգորին, հագցրեց նրանց հանդերձներ, տվեց իշխանական նշաններ և մեջքներին կապեց սուր ու գոհարազարդ գոտի, [տվեց] ընտիր ու լավ զարդարված ձի։ Ապա նրանց հանեց ատյանից՝ փառահեղ, շքեղ ու երևեչի պատվով,երգերի ու փողերի հնչյունների տակ։ Մունետիկները բարձրաձայն ու սաստիկ գոչյունով երգում էին, թե՝ <<Վասպուրական աշխարհի իշխանությունը տրվեց Աշոտին ու իր որդի Գրիգորին>>։ Մոնետիկների միջոցով [ազդարարվեց] արքայի հրովարտակը, որ' «թագավորն ուղարկում է Աշոտի որդի Գրիգորին իր երկիրը, տիրելու նրան իր հոր փոխարեն>>։


Այնժամ իշխան Գրիգորը դուրս եկավ արքայի մոտից մեծ ուրախությամբ, անպատում խնդությամբ ու եկավ մըտավ իր երկիրը' Վասպուրական կոչված իշխանությունը և տիրեց իր երկիրն իշխանական ճոխությամբ։ Տասը տարեկան էր, երբ նստեց իր հոր իշխանության աթոռին։


Գերության ութերորդ տարում վերադարձավ Աշոտի եղբայր Գուրգենը, միապետելու տերության իշխանությունը և շփոթ ու ավեր երկրում հարդարելու, հորինելու կարգ ու կանոն։ Քանզի թեպետև Գուրգեն [Ապուպելճը] մեծ զորությամբ դիմակայում էր թե իր վրա հարձակվողներին, որոնք ջանում էին հասնել իշխանական գահին և թե արտաքին, արաբական կռիվներին, երբ բռնի դիմում էին դեպի [երկրի] ներսը, սա¬

  • Զաք. Ա, 12։