Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայն երկիրը տակավին ապահով չէր դառնում։ Ավազակների ասպատակությունները, սովի սաստկանալը, գերեվարվածների տառապանքները, գազանների հարձակումները և ներքին ու արտաքին վրդովմունքները մերկացրեցին մեր երկիրը։


Իսկ երբ եկավ մյուս Գուրգենը, փութաց վրա հասնել Գուրգեն [ Ապուպելճին ], որը ուժով տիրել էր Արինգ և Զլմար ամրոցները և բնակվում էր այնտեղ։ Երբ նա հասավ այնտեղ, [մի կողմ] թողեցին հակառակվելն ու կռվելր և խոսեցին խաղաղության համար։ [Գուրգենի ] առաջը դրեց արաբների գլխավորի արքունի հրամանը և Վասպուրականի ամբողջ իշխանությունը Աշոտին վստահելը, ինչին [Գուրդենը] հնազանդվեց և խելացի դիտավորությամբ [դուրս] ելավ ամրոցից։ Իսկ մյուս Գուրգենը սուրհանդակներ ուղարկեց նրա մոտ' այսօրինակ [առաջարկով]. <<Ինձ հետ հաստատիր խաղաղության անվերջանալի դաշնադրություն, իսկ ես կապրստամբեմ Աշոտի դեմ և միասին բաժանելով երկիրը, կապրենք ապահովության մեջ»։


Բայց Գուրգենը չհամաձայնեց՝ երկու պատճառով. նախ՝ որպեսզի ապստամբ չերևա արաբացոց թագավորին, որը լսել էր բազմաթիվ այլ պատերազմներում նրա արիությունների և արաբական զորքին [հասցրած] հարվածների մասին։Կասկած ուներ նաև Աշոտի դեմ կատարածների համար։ Երկրորդ, քանզի չէր հավատում Գուրգենին և հաստատ պահելով երդմամբ իրենց համաձայնածը, հիշում էր նրա հորից իր հոր կրածները։ Այնուհետև ելավ գնաց շրջելու Բյուզանդիայի կողմերը, իր հոգսը թողեց աստծո ողորմածությանը, քանի որ նրա սիրտը Լցված էր [սիրով] ամենակալ տիրոջ՝ աստծո հանդեպ։


Եվ երբ [Գուրգենը] հասավ Թեոդոսի քաղաքը Կարին գավառում, նրա մասին լուրը հասավ Բյուզանդիայի թագավոր Միքայել կայսեր, որը փութացրեց, որպեսզի անհապաղ նրան իր մոտ բերեն և արժանացնի հյուպատոսության մեծ պատիվների, ճոխացնի խաչանշան դրոշներով։ Եվ մինչդեռ [կայսրն] այս մասին էր խորհրդածում, [Գուրգենի] վրա հարձակվեցին երկու բաղաքապետներ, մեկի անունը Բշիր, մյուսինը՝ Զքրի և բռնեցին նրան տարան Աշոտի՝ սպարապետի որդու մոտ։ Սա թեպետև չարացավ եղածի վրա, բայց վա-