Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խեցավ թողնել նրան գնաչու, երկյուղելով Իսմայելի չարահույզ ցեղից, քանզի դեռևս տիրում էր բռնությունը և գերյալները և իր հայրը սպարապետը,դեռ արքունիքում էին գտնվում։Տփղիսի քաղաքապետը* տեղեկացավ և պահանջեց բերել նրան իր մոտ, ստիպեց տագնապեցրեց, ահ տվեց թողնել քրիստոնեության դավանությունը և մնալ անդորրի մեջ։ [Գուրգենը] ծաղրեց նրան, ընտրեց կապանքները և քաջությամբ մեռնելը Քրիստոսի անվան համար, քան խղճուկ կյանքը։ Նրանք Գուրգենին կապեցին երեքտակ կապանքներով, պարանոցին նույնպես դրեցին շղթաներ և ուղարկեցին Ատրպատականի միջով Պարսկաստան և գցեցին բանտ՝ կապյալների հետ։ Մոտը բազում անգամ [մարդիկ] ուղարկեցին, պես-պես սպալալիքներով ու ողոքական խոսքերով համոզեցին թողնել քրրիստոնեության դավանությունը և հավասարվել Քրիստոսի մյուս ուրացողներին։ Բայց հանուն Քրիստոսի սիրույն, փոքր իսկ չմոլորվեց բռնավորի խոսքերից։


Նույնպես և Սողոմոն Բագրատունուն զինավաոելով սատանայական զենքերով, բազմաթիվ անգամ ուղարկեց նրա մոտ, նույն մտադրությամբ։ Բայց [Գուրգենը] ետ էր դարձնում նրան կսկծեցնող խոսքերով, իբրև սատանայի սպասավորի։


Այնժամ բանտում նրա աչքին երևաց գեղեցկատեսիլ մի տղամարդ' ալևորի կերպարանքով, լուսակեզ փայլմտմբ և ասաց Գուրգենին. <<Զգույշ եղիր, արիաբար մարտնչի'ր, զինավառվի'ր քաջապես, զինվորագրվի’ր Քրիստոսին։ Չխոտորվե՛ս դեպի ճշմարտությունից շեղվածների' Իսմայելի ժողովրդի մոլար հավատքը, ինչպես մոլորվեցին Հայոց գերյալներից ոմանք»։ Իսկ նա առավել ևս ամրացավ ու հաստատ մնաց Քրիստոսի հավատքի, սիրո և հույսի մեջ։ Մտավ խորունկ բանտը և այն տարավ ամենայն գոհությամբ Քրիստոսի անվան համար՝ քաղցով, ծարավով ու մեծ դիմացկունությամբ։


Իսկ [մյուս] Գուրգենը մեկ տարի ապրեց և փոխվեց այս աշխարհից՝ հրաժարված ուրացող ամբարիշտությունից։ Նրան տարան թաղեցին իրենց հանգստարանի տեղում՝ Սուրբ Խաչ վանքում։


Իսկ Դերենիկը զորացավ Քրիստոսի զորությամբ, հռչակվեց ու անվանի դարձավ ամբողջ Հայաստան աշխարհում։ Եր-