Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու, մինչև որ կհաջողվեր Քրիստոսի կամքով որևէ տեղ գնար։Եվ գնաց հասավ. Երազանի** անունով գյուղը, մի կրոնավորի մոտ, որր վաներեց էր։ [Գուրգենը ] ապաստանեց նրան, որպես աստծուց երկյուղածի և խնդրեց պահպանել իրեն։ Բայց նա գցեց իրեն մի նեղ ու փոքր տեղ, իսկ ինքը փութաց գուժել նրա մասին։ Վայրենի աբեղան անմտաբար [Գուրգենին ] տվեց մահվան, ինչը ոչ ոք չէր հրամայել նրան, այլ ըստ իր կամքի ստանձնեց դաոնալ արյունապարտ, որի համար վրեժով պիտի հատուցի իր դատաստանի ժամանակ։


Իսկ Դերենիկը բռնեց [Գուրգենին] և պահեց զգուշությամբ, ոչնչով չվնասեց նրան, բացի կապանքներից, որոնց մեջ դրել էր նրան։Հատուցեց նրա բարությանը, միշտ հովանավորում էր նրան և օրհնվեց սուրբ Զաքարիայից։


Քազնի երբ երանելի Զաքարիան լսեց, թե բռնվել է Գուրգենը, փութապես եկավ երկրի եպիսկոպոսների հետ։ նրա հետ էր նաև Աշոտ իշխանաց իշխանը։ [ԶաքարիանJ աղերսեց Դերենիկ իշխանին, որպեսզի արձակի նրան կապանքներից։ Նրան անսալով, իշխանը կատարեց ասածը։ Ապա երկուսով համաձայնեցին և մնացին առանց կասկածների, իսկ Մարդաստան գավառը,որ Գուրգեն ի իսկական բաժինն էր,Դերենիկը վերադարձրեց նրան։ Բայց Գուրգենը կասկածում էր, թե իբրև իր մասին, որպես ապստամբի, Աշոտը կտեղեկացնի արաբների առաջնորդին, ուստի ելավ գնաց ու ապրեց թափառակյաց, հարափոփոխ ու խիզախ կյանքով, սիրվելով ամբողջ երկրում։


Բայց քանի որ Հայոց աշխարհի վերակացությունը վստահվել էր Աշոտին, որն իշխանաց իշխան էր, ձեռնարկեց հպատակեցնելու հայոց, վրաց և աղվանից իշխաններին, որը և կատարվեց։ Ապա զորք գումարեց, եկավ մտավ Վանտոսպ,որտեղ Դերենիկն ընդառաջ եկավ նրան։ Բայց [ԱշոտըJ բռնեց նրան, դրեց կապանքների մեջ, որպես անհնազանդի և անցավ գնաց Ռշտունյաց ոստանը։


Գուրգենն իմացավ Դերենիկի մասին և ինչպե՝ս։Առանց հապաղելու փութաց Տարոնի կողմերից և 400 զինավառված տղամարդկանցով բանակեց Ռշտունյաց նորագյուղ [ավանումJ։ Գրեց իշխանաց իշխանին [ասելով], «Դեն նետիր անտեղի մտադրությունդ, ապա թե ոչ, գալու եմ քո դեմ