Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կովելրո»։ Կամեցավ հանկարծակի, գիշերով հարձակվել Աշոտի վրա։Բայց իշխանաց իշխանը, որ փայլում էր իմաստնությամբ, փութաց կատարել Գուրգենի գրածը։ Եվ որովհետև նոր էր վախճանվել Դերենիկի կինը, Գուրգենը գրեց Աշոտին ասելով. <<Այս ևս հույժ հաճելի կերևա քեզ վեհիդ ու բոլորից ճանաչվածիդ. որպեսզի քո և Դերենիկի միջև լինի ապահով միություն, քո դստերը պետք է Վասպուրականի տիկնության՝ կնության տաս Դերենիկին»։ Եվ անհապաղ գլուխ բերեց մտադրությունը։Աշոտն իր հետ վերցրեց Դերենիկին և անցավ գնաց իր տունը' Բագարան*։ Եվ կատարեցին Դերենիկի փեսայության հարսանյաց մեծ հանդեսը Հայոց 311(862) թվականին։


                                      ԺԵ
                      ԳԵՐՈԻթԹՅՈԻՆԻՅ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Նույն այս ժամանակ աստծո բարերարությամբ ազատվեցին Հայոց իշխանները և վերա դարձան յուրաքանչյուրն իրենց բնիկ տերությունը և ապրեցին խաղաղությամբ, հնազանդվեցին իշխանաց իշխանի տիրապետությանը։


Նրանց հետ էին նաև երանելի Հովհաննես եպիսկոպոսն ու առաքինակրոն Գրիգոր քահանան, որոնք մարտիրոսական վարքով բոլորի մեջ հայտնի էին խոստովանողի հռչակով և ազատվելով բանտարգելությունից, եկան հասան մեր այս երկիրը, բերեցին գերիների ազատման ավետիսը։ Քրիստոսի խոստովանողներ Խորենի ու Աբրահամի պես ազատվեցին Պարսկաստանում կրած դառն տառապանքներից, մատուցեցին Հայոց նախարարների ազատման, տիրոջ շնորհիվ գերությունից իր ժողովրդին վերադարձնելու ավետարեր լուրը։իսկ երանելի Հովհան եպիսկոպոսն ընտրեց իր համար առանձնացված, միայնակյացի տեղ և պարապեց միայն աղոթքներով, հրաժարվեց եպիսկոպոսական հովվապետությունից։ Նրա փոխարեն ընծայեցին ոմն Հովհանի, որը հեզաբարո և բարեպաշտ մարդ էր, լցված աստծո երկյուղով և պատշաճում էր քրիստոսի եկեղեցու գլխավոր դաոնալուն։


Ըայց Սմբատ սպարապետն ու Վասպուրականի տիկին