Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոիփսիմեն մնացին այնտեղ և միացան մարտիրոսների թաղմությանը։ Թեև արաբների գլխվորը հարցաքննեց, բռնադատեց երկուսին էլ, բայց չանսացին ասածները և աստծո նախախնամությամբ մնացին անվտանգ, որպեսզի հաճելի լինի համարձակությամբ մնալը Քրիստոսի հավատքին։ Նրանք մեռան այնտեղ, փառավորապես թաղվեցին տեղի հավատացյալ ժողովրդի' Հակոբիկյան ուխտին քրիստոնյաների սովորությամթ։ Խոստովանողի անուն ստացան, փառավորվեցին այս աշխարհում և վարձատրվելու են քրիստոսից բոլոր սրբերի հետ. ամեն։


Իսկ Գուրգենը օրըստօրե աճում էր զորությամբ բազում տեղերում, ինչպես Տարոնում, նույնպես Անձևացիքում,Արդնում և ամենուր, ինչպես ցույց են տալիս մեզնից առաջ գրի առնված հիշատակարանները, ուստի ավելորդ եմ համարում կրկնել։ Սակայն բազում խառնակություններից ու պատերազմներից հետո նրան այսպես հաջողվեց տիրել Անձևացյաց իշխանությանը։


Անձևացյաց իշխան Մուշեղը մահամերձ հիվանդ էր և ուներ ծծկեր մի երեխա։ Իսկ Դերենիկր մտադրվեց տիրել նրա գավառին։Մուշեղը իր ձեռքով կտակ գրեց, որ Նորաբերդ ամրոցը իր շրջակայքով վստահվի Դերենիկին, իսկ մնացածը ժառանգություն թողնվի իր որդուն։ Եվ երբ մեռավ Անձևացյաց տերը, նրա տիկին Հեղինեն գրեց Գուրգենին. «Եթե քեղ հաճելի է ինձ կնության առնելը և ցանկանում ես տեր դաոնալ Անձևացիքին, մի վախեցիր, մի' հապաղիր և ծուլաբար դանդաղկոտ մի եղիր>>։ Գուրգենին դուր եկավ Հեղինե տիկնոջ մտադրությունը, և ելավ գնաց Կանգավար ամրոցը, կատարեց իր ցանկությունը, մեծ հաջողությամբ տիրեց Անձևացիքին։


Իսկ Դեոենիկը ջանաց մի հնար գտնել և մտքում այս ոլ այն կողմ ընկավ, ելք գտնելու, որ կարողանա Գուրգենից խլել ամրոցները և տիրել երկրին։ Շատ հուզումներից, որոնումներից, զորք հավաքելուց, կռիվներից, ամրոցների դեմ կռվելու միջոցներ հարդարելուց, նաև ձեռքի զորեղ քարաձիգ մեքենա հնարելուց և զուր տեղը չարչարվելուց հետո, վարանեց և չկարողանալով վնաս հասցնել ամրոցին, վերադարձավ իր իշխանությունը։ Սակայն Դերենիկն իր գործակալներով