Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրավեց Անձևացիքի շ-երկրորդ մասը, Նորաբերդ ամրոցով հանդերձ, իսկ Մարդաստան գավառը տվեց Գուրգենին, որպես նրա իսկական բաժին։ Նա այնտեղ թողեց իր գործակալներին։ Եվ քանի որ Դերենիկը Գուրգենին խաբեց և այնտեղից հանեց նրա գործակալներին, նույն ձևով Գուրգենը հնար գտավ առնելու ամրոցը, որտեղից դուրս հանեց նրա գործակալներին, միայնակ տիրեց Անձևացյաց իշխանությանը,խաղաղեցրեց երկիրը, ապրեց անհոգ և հարձակումներից ապահով։ Շինեց եկեղեցիներ և կատարեց խաղաղության նավակատիքի տոնը։


Այս հայերի գերության վեցերորդ տարին էր' Հայոց 306(857) թվականը։ Հայոց թվականի 317 (868) տարում Վասպուրականի իշխան Աշոտը եկավ գերությունից։


Վերևում խոստացա գրել Ջուղայի մասին, մասնավորարար ըստ արժանվույն նրան վրեժով հատուցելը և ոչ թե ամբողջը։


Երբ Ջուղան վերադարձավ արքունիք, հոնքերը կիտեց,փքվեց ամբարտավանությամբ լի և ճամարտակեց իր կատարած մեծամեծ գործերի մասին, հույս ուներ իր զորությունը մեծացնել հայերի կործանմամբ, մոռանալով, որ տերը հատուցելու է մեր մեղքերի համար, ինչպես Իսրայելին հնում' Սեդեկիայի և Նաբուքոդոնոսորի ժամանակ։ Իսմայելի որդի Սահակի կինը, որի մասին հիշեցինք, ամուսնու սպանությունից հետո հրապարակով գուժեց, թե ինչ պատճառով սպանվեց իր ամուսինը։ Նրա երևելի տեսքի մասին պատմեցին արաբների գլխավորին' Ջափրին։ Իսկ սա ըստ իր պիղծ,անհագ ու ցանկասեր սովորության, հոխորտաց ու մըրթմըրթաց և էլ ավելի լցվեց գազանային թույնով, բորբոքվեց կրակի բոցով՝ մահաբեր թույնը Բուղայի վրա թափելու համար։ Սակայն չհամարձակվեց բացահայտորեն կատարել իր ցանկությունը. մեկ' նրա հաղթանակների ու աչքառու գործերի պատճառով նախատինք համարեց իր անձին, երկրորդ նրա զորքի հզորության պատճառով։ Ապա [ԲուղայինJ ուղարկեց Խորասան և նրան վստահեց երկրի վերակացությունը։ Իսկ ինքը' Ջափրը սակավ առ սակավ նրանից հեռացրեց զորքը, զանազան երկրներ ում ասպատակներ սփռելու պա-