Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տըրվակով։ Նույն ժամանակ ոմանց գաղտնի հրաման հասավ վերջ տալ [Բուղայի] կյանքին։ Հրամայվածը իսկությամբ կատարեցին։


                                   ԺԶ
                  ԳԵՐՈԻԹՅՈԻՆԻ8 ԱՇՈՏ ԻՇԽԱՆԻ ԵՎ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ
                            ՎԵՐԱԴԱԱՆԱԼՈԻ ՄԱՍԻՆ


Այս ժամանակներում արաբացոց պետության դեմ ապստամբել էին Կզվին քաղաքի բնակիչները։Իսկ արաբների առաջնորդը Ասորեստանի և արաբացոց ընտրովի զորականներից զորք գումարեց, այրուձի կազմեց։ նրանց հետ էր նաև մեր քաջն Աշոտը' համարձակ զորությամբ. նա ելավ արքունի զորքի հետ։ Զորագլուխ էր կարգվել Բուղայի որդի Մուսեն՝ որը խոստացել էր Աշոտին վերադարձնել իր բնիկ իշխանությունը։ Գլուխ բերելու ժամանակը եկավ, բայց մեկնեցին պատերազմի։


երբ հասան այն տեղը, ուր պիտի լինեին, երկու [կողմերի] զորքերը անհուն բազմությամբ հանդիպեցին միմյանց և ճակատ առ ճակատ մղեցին պատերազմ։ Քաջերն ու զորավարները խրոխտաբար, խիզախությամբ հարձակվեցին միմյանց վրա։ Այնտեղ մեր քաջն Աշոտը հիվանդություն կեղծեց ու պառկեց օթոցի տեղում։ Մինչդեռ հույս ունեին առաջ տանել պատերազմը։Ինքը' Մուսե զորապետը, շտապեցրեց փութով սկսել պատերազմը, բայց Աշոտն ավելի մեծացրեց իր վրա ծանրացած կարծեցյալ հիվանդության ցավերի խստությունը։ Եվ մինչդեռ նույն մահճում կեղծում էր հիվանդություն, ախոյանները արագ հասան միմյանց։ Հախուռն հարձակման ահեղ որոտը, թնդյունները, բախյունները պես¬պես ձայներով լսվում էին որպես կարկտաբեր ամպի որոտ ու կայծակ։ Քաջարի զորքը ազդեց Մուսեի զորքին, մինչև որ բերեց գցեց բուն բանակատեղը, ուր մեր Աշոտն էր և կարծվում էր թե հիվանդ է։[Նրա մոտ] մտավ Վահանը և աղերոեց, համոզեց չմնալ [պառկած], քանզի ոմանք կարող են կարծել, թե քաջությանը վախկոտություն է խաոնում։ Թե֊