Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս կատարվեց Հայոց 847 [898J թվականին։ Նույն տարում վախճանվեց Հայոց կաթողիկոս տեր Գևորգը, Հաջորդեց և նրա փոխարեն սուրը Գրիգորի աթոռին նստեց երանելի Մաշտոցը, որը եկավ Գեղարքունիի* լճի կղզուց և վարքով նման էր Հովհաննես Կարապետին։ Ինձ չեք կամենա այպանել իմ խոսՔերի համար,սխալ կամ պախարակելի չպիտի թվա արան նույն անունով կոչելը։ Մկրտիչը պատվիր ել էր չըմպել գինի և օղի։ Սա ոչ միայն գինի չէր ըմպում, այլև ջրով չէր հագեցնում ծարավը, սակավապետությամր թաթախվում էր ընդեղեններով և ժուժկալությամբ րանջարեղեն էր ճաշակում քաղցած ժամանակ։ Այլև ուսումնասեր էր և քաջահմուտ գիտոնթյան մեջ, մեռածից ավելի անընչասեր, ողջից ավելի առատատաձեռն։ Սա նստեց ութ կամ ինը ամիս հայրապետական [աթոռին] և փոխվեց մեր Փրկչից խոստացած առաքելական պատվի աթոռին։


Նրա փոխարեն հայրապետական աթոռը ժառանգեց երանելի տեր Հովհաննեսը, որը աճել և ուսում էր առել սուրբ Մշտաոցի մոտ, նրանից հրահանգվող կրթարանում ուսմամբ լցվել, քաղցրաբարո և հեզահայաց տղամարդ էր, միշտ իրեն հասարակ էր պահում, հեռու էր ամբարտավանությունից, բարձրահոնությունից, մնում էր հեզերի աստիճանին, դրվատվելով մեր փրկչից' ՀԻսուս քրիստոսից։


                                     Իէ
                   ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՑ ՌՇՏՈՒՆՅԱՑ ՈՍՏԱՆՈՒՄ. ԳԱԳԻԿԻ
                               ԶՈՐԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ


Հանձն եմ առնում պատմել ստուգապես հրաշքի, նրա հրաչագործ հայտնության մասին, որ երևաց Գագիկի զորավարության ժամանակ։Բազում ցավերով է լցվում սիրտս։ Արդ այժմ համառոտաբար պիտի հատուցեմ չարահարելու պարտքս։


Քրիստոսի խաչը քառաթև փայտից շինել էր ինչ֊որ մի վարպետ, որը արծաթագործ էր, յոթ անգամ փորձ արեց, հուր ցայտեցրեց հալոցքի բովում, ընտրեց զուտ և վճիտ արծաթ, փայտեղենն արտաքուստ արծաթապատեց, ինչպես Մովսեսի