Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաքը և մնաց այնտեղ 40 օր, փոխվեց այս աշխարհից ամենքից պատկառելին, մանավանդ ընդհանուրի ցանկալին և ճոխերի ու ապատոհմիկների, աղքատների ու փարթամների,մեծերի ու փոքրերի սիրելին։ Արա տարիները ձգվում են Հայոց 325 (876) թվականից։ Դարձավ 29 տարեկան և փոխվեց այս աշխարհից, արեգ ամսի 4֊ին, երկուշաբթի օրը, օրվա իններորդ ժամին։ Իսկ Սեդա տիկինը վերցրեց նրա դին և տարավ թաղեց Աղբակի Օսի գյուղի Սուրբ Խաչ վանքում։


Սրա մասին հարկավոր էր երկար ասել ողբերգական ճարտասանություններ, բայց որովհետև իմ աղքատիմաց միտքը ի զորու չէ ըստ պատշաճի ողբեր չարահարելու, այժմ թողնում եմ կարող ուրիշ կամ այլ ժամանակի։ Եվ ես դեմ ելա տրտմությանը, լցվեցի անզուգական ու անչափ խնդությամբ,մարմնական աճից հետո ընթանալով դեպի հոգևոր բերկրությունը։Քանզի թեպետև Աշոտի կյանքը չափավորվեց ժամանակի տարաժամ լրումով, բայց անցավ գնաց ավելի հաստատ, ճշմարիտ, հոգևոր և հավիտենական կյանքի լիության մեջ, ապաշխարեց, զղջաց երիտասարդական, դյուրամետ,դյուրահավան, չարիքի միտված խակության համար։Որովհետև, երբ մահաբեր ցավերը վրա հասան նրան, հոդ չտարավ իր երիտասարդության, այս աշխարհից տարաժամ ելնելու մասին, թողեց, լքեց մեր բազմագավառ աշխարհը, անմատույց ամրոցները, հրաժարվեց, հեռացավ ճոխ ու պանծալի, պատվավոր եղբայրներից, ազատների բազմությամբ, տեսակ֊տեսակ պերճություններով շրջապատված լինելուց և այլ ավելի քաղցր վայելքներից' եկնի տակ, երկրի վրա, արևի ու լուսնի պայծառ երեսներից, աստղերի ճոխությունից, երկնային տարրերի այլաձևությունից, ծովի և ցամաքային այլ կենդանիների, ջրի մեջ եղածների և դրանց նման ուրիշ կենդանիների հրճվալից ու երջանիկ պտույաներից, որ ստեղծվել են ի աստծո նախախնամությամբ, սկզբնատիպ պատկերի նմանությամբ։ Այս և սրանից էլ առավել հանգամանքներ մոռացության տվեց, և թռավ երկնավորների ու երկնի թագավորի մոտ։ Հոգ տարավ հանդերձյալ կյանքի մասին, խոնարհվեց սուրբ եկեղեցու կղերի աոջև, կանչեց Նոր կտակարանի երեցներին, եպիսկոպոսներին, քահանաներին և առաջնեը դրեց հավատի կատարելությունը, մկրտության լու-