Էջ:Tsaghkepunj.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ պանիր-հաց, մսի կտոր
Չեմ հարցնում՝ միշտ, ամեն օր՝
Գողանում եմ ու հայդե, պո՜ւկ,
Կտեր ծերին ուտում ծածուկ։

Մեկ էլ հենց ես էն կատուն եմ,
Որ երբ հանկարծ նկատում եմ՝
Թե ինձ տեսավ մի չար պառավ
Ու մահակը իր ձեռքն առավ,
Իսկույն էնպես
Ծլկում եմ ես,
Փախչում-գնում
Մի քունջ մտնում,
Որ ինչքան էլ փնտրի, փնտրի,
Ինձ չի գտնի, չի գտնի։


ՁԱԽՈՐԴ ՓԻՍՈՆ


Փիսոն-փիսոն փափկամազ,
Տանից փախավ վազե-վազ,
Ուզեց մտնի ամբարը՝
Ետքից հասավ Չամբարը։
Կռիվն ընկավ նրանց մեջ։
Վեր տնկեցին պոչ ու մեջք,
Փիսոն արավ փիֆ, փաֆ, փաֆ
Չամբարն արավ՝ հաֆ, հաֆ, հաֆ։
Փիսոն փախավ մառանը,
Հենց մառանի դռանը՝
Առաջն ելավ Սահակը
Ձեռքին բռնած մահակը։
Վերջը սոված ու ծարավ
Խեղճը դեպի գոմ փախավ,
Էդ գոմի էլ դռանը՝
Քացի խփեց Ծիրանը։