Էջ:Tsaghkepunj.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՂՈ՜Ի

Աղո՜ւ, Շողիկ ջան, աղո՜ւ,
Աղու արա,— ղո՜ւ, ղո՜ւ, ղո՜ւ,
Էդ անուշիկ լեզվիդ մեռնեմ,
Աղու արա, մի տեսնեմ։
— Ընղղո՜ւ, ընղղո՜ւ,

Աղու արա, Շողիկ ջա՜ն,
Ա՜յ իմ հրեշտակ աննման,
Աղու արա, լեզուդ բացվի,
Խոսելդ պարզ իմացվի։
— Ընղղո՜ւ, ընղղո՜ւ,

Աղո՜ւ, Շողիկ ջան, աղո՜ւ,
Հա, հենց էդպես,— ղո՜ւ, ղո՜ւ, ղո՜ւ,
Աղունակի ձենիդ մատաղ,
Աղու արա դու անվախ։
— Ընղղո՜ւ, ընղղո՜ւ...

ՆԱՆԱ
(Ժողովրդական)

Քուն դնեմ քեզ, դու քնես
Ծածկեմ փափուկ չմրսես.
Նանա՜, բալիկ ջան, Նանա՜..
Անուշ քնով կշտանաս,
Անփուշ օրով մեծանաս,
Նանա՜, չալիկ ջան, նանա՜։

Քնիր բալա, հանգիստ կաց,
Ես քու կողքին եմ նստած,
Նանա՜, ջանիկ ջան, նանա՜...
Ամեն ցավ ու չոռիդ դեմ՝
Գլուխս կտամ փոխարեն,
Նանա՜, մանիկ ջան, նանա՜..